Քոչարյանի ստվերը «Իմ քայլ»-ը դաշինքի ամենամեծ դաշնակիցն է. Պետրոս Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիրն» անընդհատ ավագանու ընտրությունները փորձում է վերածել Քոչարյանի նկատմամբ հանրաքվեի: Քոչարյանի ստվերը «Իմ քայլ»-ը դաշինքի ամենամեծ դաշնակիցն է: Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող լրագրող Պետրոս Ղազարյանը: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչությանը՝ Պետրոս Ղազարյանն ասաց, որ նրանք քաղաքացիներին սպառնում են Քոչարյանի վերադարձով. «Ասում են՝ եթե դուք հանկարծ գաք ընտրությունների և ձեր ձայնը չտաք «Քաղաքացիական պայմանագրին», ուրեմն Քոչարյանը հետ է գալու: Եթե դուք ընտրեք «Լույսին», ՀՅԴ-ին, ուրեմն դուք ձայն եք տալիս Քոչարյանին, այդպես են ասում ձեզ, վախեցնում են ձեզ: Մենք ասում ենք՝ պետք է Երևանի երկրորդական փողոցներն ասֆալտապատել, մեզ ասում են, բայց դուք չասացիք, որ այդ ասֆալտի տակ պետք է թաղեք Քոչարյանին, ուրեմն դուք քոչարյանական եք: Մենք ասում ենք՝ պետք է մանկապարտեզները վերանորոգել, նորը կառուցել, ասում են, բայց դուք չասացիք, որ բարուրի մեջ գտնվող երեխաները պետք է ատեն Քոչարյանին, ուրեմն դուք քոչարյանական եք: Ասում ենք՝ պետք է ներդրումային փաթեթներ բերենք, ասում են, բայց դուք չասացիք, որ այդ փաթեթով պետք է խփեք նրանց, ուրեմն դուք քոչարյանական եք, ասում ենք՝ պետք է ճոպանուղի կառուցենք, ասում են՝ նայեք, չասացին, որ այդ ճոպանուղու լարով Քոչարյանին կախեն, ուրեմն քոչարյանական են»,-ասաց Պետրոս Ղազարյանը: Պետրոս Ղազարյանն ասաց, որ ամենաշատը Ռոբերտ Քոչարյանին անդրադառնում է ՔՊ-ն, իրենք ամեն օր խոսում են Քոչարյանից, իրենք հիշում են Քոչարյանին, կռվում են նրա հետ, սև ու սպիտակ PR են անում. «Քոչարյանին բերել են ձեր կյանք, քաղաքական կյանք են բերել, մենք անտարբեր ենք, ասում են՝ սրանք են Քոչարյանի կողմից, ու ձեզ վախեցնում են Քոչարյանով: Ասում են՝ տեսեք, Հայկ Մարությանը լավ քաղաքապետ չի կարող լինել, շատ լավ մարդ է, բայց եթե հանկարծ իրեն չընտրեք՝ Քոչարյանը կգա: Ընտրարշավի վերջում, երբ ձայները կհաշվեն, Հայկ Մարությանն իր ձայների կեսի համար պարտական է լինելու Նիկոլ Փաշինյանին, կեսով՝ Քոչարյանին ու կոռեկտ լինելու համար պետք է շնորհակալություն հայտնի Քոչարյանին»:

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am