«Թքեմ նման տղամարդու երեսին». Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հասցեին (տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը շատ կոշտ արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի, Հայկ Մարությանի և առհասարակ «Իմ քայլը» շարժման հասցեին: «Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում»,- ասաց նա: Ապա քաղաքական գործիչը շեշտեց, թե Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» ցուցակում են՝ մատնանշելով մի շարք անուններ: «Այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ: Էլի եմ ասելու՝ չէինք խոսի այս մասին, եթե իրենք չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն նաև նշեց, որ Messenger-ի օգտատերերը հաղորդագրություններ են ստանում հետևյալ բովանդակությամբ. «Նաիրա Զոհրաբյանին ընտրելով՝ դուք ընտրում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրելով Գագիկ Ծառուկյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին: Նման հաղորդագրություն անգամ մորաքույրս է ստացել: Հիմա ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրում եք դուք, «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի PR-ն անում եք դուք, որովհետև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք, դուխ չունեցաք Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական PR-ը, Քոչարյանին քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 15 տարի շարունակ հայաստանցուն վախեցրել են Ռոբերտ Քոչարյանով՝ նշելով, որ ԲՀԿ-ով նա վերադառնալու է քաղաքականություն, բայց 15 տարի ԲՀԿ-ն եղել են իրենք, ԲՀԿ-ն եղել է Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները: «Այդ Ռոբերտ Քոչարյանին չտեսանք, Ռոբերտ Քոչարյանը մեզ չի հետաքրքրում, բայց օգտագործելով քաղաքական էյֆորիան՝ փորձում են Ռոբերտ Քոչարյանով վախեցնել, և դրա համար իրենց տներում ու շրջապատներում ասում են՝ քանի դեռ մարդիկ հեղափոխական էյֆորիայի տակ են, արագ պետք է անել ավագանու ընտրություն, հետո ԱԺ, որովհետև էյֆորիան անցնելու է և մարդիկ հասկանելու են, թե ինչ է կատարվում. գնաճ է, իրենց խնդիրները չեն լուծվել, երկիրը կանգնած է արտաքին լրջագույն մարտահրավերի առաջ»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ի տարբերություն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի՝ ինքը գաստրալյոր չէ և Երևանի արդյունքներից կախված չի որոշելու՝ մնալու է Երևանում, թե գնալու Պրահայի առանձնատներից մեկը վայելելու. «Բա որտեղից ձեզ այդ առանձնատները: Մեր երեխաներին Toto-ներով, Vivaro-ներով ու վարկերով մեր երեխաներին այլասերելով եք կուտակել: Երբեք չէի խոսի այս մասին, եթե իրենք վարեին պարկեշտ քարոզարշավ: Ամբողջ պետական ռեսուրսները դրել են ֆեյքերի տակ, որովհետև ռեալ մարդիկ այլևս անհարմար են զգում, երկիրը հասցրել են ատելության այն դոզային, որ ԵԽԽՎ-ն արդեն հոկտեմբերին քննարկելու է Հայաստանի հարցը, որպես երկիր, որտեղ մարդու խղճի ու մտքի ազատությունը վտանգված է»: Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն եկել է իր ծրագրերով, և ասում է՝ տվեք վստահության քվե և օրինակ վերելակային ողջ տնտեսությունը վերականգնելու են, որովհետև 600 մլն դոլարանոց ծրագիր են բերելու: «Մեկ էլ ամեն օր ասում են՝ ԲՀԿ-ն այստեղ կաշառք է բաժանում: Դիմում եմ հարգարժան ոստիկանապետին: Պարո՛ն Օսիպյան, ուշադիր եղե՛ք այդ բոլոր ահազանգերին, գնացե՛ք դրանց ետևից, Դուք պարտավոր եք ապացուցել, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, կամ Դուք դա ապացուցում եք, կամ մենք սկսում ենք իրավական գործընթաց բոլոր սուբյեկտների, ավագանու թեկնածուների նկատմամբ, ովքեր տարածում են այդ ապատեղեկատվությունը»:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am