Եթե ես իմ զինվորին ուղարկեմ զոհվելու, առաջինն ուղարկելու եմ իմ որդուն. Փաշինյանի սպառնալիքը Իլհամ Ալիևին

Շենգավիթում՝ Իմ Քայլը դաշինքի քարոզարշավի ժամանակ ելույթ ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կոչով դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Իլհամ Ալիևի որդին զորակոչվել է բանակ: Դա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև ինչքան էլ փակ լինի Ադրբեջանն, ինչքան էլ հսկողության տակ լինի ազատ մամուլը, սոցցանցերը, այնուամենայնիվ, երկու ամիս է՝ նրանց ժողովուրդը հարց է դրել՝ ինչու է ՀՀ վարչապետի որդին ծառայում բանակում, իսկ քոնը՝ ոչ: Ադրբեջանի ղեկավարի որդին հասկանում էր, որ եթե ինքը սրի իրավիճակը, ինքը գիտի՝ զոհվելու են հասարակ ադրբեջանցիներն ու իր որդուն ոչինչ չի պատահի: Վերջին երեք օրերին ՀՀ զինված ուժերն ստիպված են եղել խոցել 3 ադրբեջանցի զինվորի: Եվ դա ոչ թե նրա համար, որ մեծ հաճույք է պատճառում, այլ որովհետև Ալիևի հրամանով կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, Բաղանիսի, Չինարիի վրա: Եվ նրանց կրակակետերը լռեցնելն իրավիճակը հանդարտեցնելու միակ հնարավորությունն է: Ամեն անգամ, երբ որ Ալիևը հոխորտում է Հայաստանի հասցեին, նա ճանապարհ է բացում հազարավոր մայրերին դժբախտացնելու համար: Բայց Ալիևն իր որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկը, նա ևս մեկ անգամ խաբում է իր ժողովրդին: Իմ որդին կամավոր մեկնել է Արցախ, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ու Արցախը դարձել են մեկ տուն, և կապ չունի՝ որիս երեխային ինչ կպատահի: Եվ հիմա, եթե Ալիևը գնում է ճակատելու, ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ նրա որդին ծառայի սահմանագոտում: Տեսնենք՝ այդ ժամանակ էլ նա իրեն նման լկտի ձևով կպահի: Եթե ես իմ զինվորին ուղարկեմ զոհվելու, առաջինն ուղարկելու եմ իմ որդուն»

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am