Մոնթեն՝ դավաճան, ադրբեջանցիները՝ եղբայր․ «Կյանքի խոսքը», շահարկելով Նիկոլ Փաշինյանի անունը, բացահայտ հակահայկական քարոզ է անում

Թավշյա հեղափոխությունից հետո համացանցում, մասնավորապես՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվեցին մի շարք էջեր ու խմբեր, որոնք փորձում էին հեղափոխությունն օգտագործել անձնական շահերին ծառայեցնելու համար։ Դրանք հիմնականում տարածում էին էժանագին ու հուզական լուսանկարներ կամ հոդվածներ՝ դրանով իրենց կողմը գրավելով դյուրահավատ մարդկանց։ Այդպիսի մի էջ էլ «Դուխով Հայաստան» էջն է։ Սկսած օգոստոսի 7-ից՝ այն պարբերաբար կեղծ ու ոչ հավաստի տեղեկատվություն է տարածում Ֆեյսբուքում, որին մի շարք մարդիկ կուրորեն հավատում են։ Առավել աղմկոտ էին վերջին հայտարարությունները, որտեղ իբր Արարատ Միրզոյանի անունից հայտարարություն է արվում, որ Արցախը տուգանքի հետ պետք է վերադարձնենք Ադրբեջանին, ու որ Նիկոլ Փաշինյանը հիմա բանակցում է այդ գործընթացն անարյուն կազմակերպելու համար։ Ապատեղեկատվության հեղինակները չեն խորշել նաև անդրադառնալ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին՝ նրան լրտես անվանելով, ով փորձել է սեպ խրել հայ և ադրբեջանցի եղբայրների միջև։   Իսկ ինչո՞վ է հետաքրքրական այս ամենը, և ինչո՞ւ որոշեցինք անդրադառնալ այս թեմային։ Բանն այն է, որ էջի «Ինֆորմացիա» բաժնում նշված (010) 23-83-30 հեռախոսահամարը պատկանում է ոչ ավել, ոչ պակաս «Կյանքի խոսք» աղանդին։ Մեր ընթերցողներից մեկը հաստատեց, որ նա զանգահարել է նշված համարով, ու պատասխանողը հաստատել է, որ հեռախոսահամարն ու ֆեյսբուքյան էջն իրենցն են։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում․ «Կյանքի խոսքը», շահարկելով Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անդամների անունը, բացահայտ հակահայկական քարոզ է վարում, որը լի է բազմաթիվ վտանգներով։ Սա էլ՝ ապացույցն այն բանի, որ հեռախոսահամարը պատկանում է «Կյանքի խոսքին»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am