Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

Արմավիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե հրապարակումներ են եղել, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ասել է, որ որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: «Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցում էր, հետո հետ եկավ, բարևեց ու գնաց: Մենք որևէ թաքուն բան չենք պատրաստվում անել, եթե որևէ խոսակցություն տեղի ունենա՝ դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից»,- ասաց Փաշինյանը: Հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին լարվա՞ծ է, որովհետև հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սահմանում արդեն 30 տարի է լարված է»: