Վրաերթի ենթարկված 66-ամյա քաղաքացին մահացել է

Սեպտեմբերի 15-ին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է մոտ երկու ամիս վրաերթի ենթարկված Երևանի բնակիչ, 66-ամյա Քաջիկ Թովմասյանը:  66-ամյա բնակիչը հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա հուլիսի 27-ին Երևանում 26-ամյա Գեորգի Հարությունյանի կողմից վարած Nissan մակնիշի 21 GԼ 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Նրա հետ վրաերթի էր ենթարկվել նաև 16-ամյա Վերա Շահինյանը և երկուսով վարորդի օգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 27-ին, վրաերթ-վթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 21 GN 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի փողոցում՝ ժողովրդին հայտնի Ծաղկի փողոցի վրա, վրաերթի էր ենթարկել ծաղկի սրահի առջև կանգնած 2 քաղաքացու, այնուհետև բախվել ծաղկե տաղավարին։ Վարորդը փախուստի չէր դիմել։ Ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, որից հետո օգնել էր վիրավորներին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վարորդը մեկ այլ ավտոմեքենայով շտապօգնության հետ մեկնել էր հիվանդանոց, որից հետո ահազանգել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Վիրավորներին մինչև շտապօգնության ժամանումը, վարորդի հետ օգնություն էին ցուցաբերել ծաղկի սրահի աշխատակիցները։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների խումբը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am