16 կին մահապարտ ահաբեկիչ է Թուրքիայից ուղևորվել ՌԴ
LifeNews-ը հայտնում է,որ 16 կին, որոնք իրենց անվանում են «Կյաջի ալ-Բիրու» ու մարզումներ են անցել Թուրքիայի տարածքում, եվրոպական երկրներով գնացել են ՌԴ՝ ահաբեկչությունների իրականացման նպատակով,մահապարտ-ահաբեկիչների մասին տեղեկությունը հայտնի է դարձել ՌԴ ուժային կառույցներին, Կանանց մասին տեղեկությունը բաժանվել է իրավապահներին: «Թուրքիայի մարզական ճամբարներից մեկում նախապատրաստվել է 16 կին, որոնք փետրվարի վերջին ժամանել են Ռուսաստան՝ դիվերսիոն-հետախուզական գործունեություն իրականացնելու համար»,- պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը: «Ռուսաստանում նրանց համադրողն է ՌԴ քաղաքացի Սաֆարի ալ-Ջաբրին:Ահաբեկչությունների նախապատրաստման հիմնական օբյեկտներն են հասարակական տրանսպորտը, մետրոպոլիտենի կայարանները ու զորամասերը»,- ասված է ուժային կառույցներից մեկի փաստաթղթերում:
