«Աերոֆլոտը» չեղյալ է հայտարարում ու ուշացնում չվերթերը
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է ,որ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարում մի շարք ներքին ու միջազգային չվերթեր Մոսկվայից ձյան ու ուժեղ քամու պատճառով, Առավոտյան չեղյալ է հայտարարվել 14 չվերթ, մասնավորապես, Մոսկվայից Վոլգոգրադ, Կազան, Նիժնի Նովգորոդ, ինչպես նաև Ստամբուլ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն ու Փարիզ ուղղություններով: Հետաձգվել է ևս 14 ավիաչվերթ: Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի եվրոպական մասում, ներառյալ Մոսկվայում, ձյան ուժեղ տեղումներ են սպասվում, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիներով:
