Ամերիկյան նրբանկատություն. Ինչպես Վաշինգտոնը փրկեց Փաշինյանին

Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում սենսացիոն նորություն հայտնեց, նշելով՝ իր հանձնարարությամբ ռուսաստանցի մասնագետներին թույլ են տվել մտնել Հայաստանում ամերիկյան ներդրումներով ստեղծված բիոլաբորատորիաներ, որտեղ նրանք համոզվել են, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա: ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանը՝ հիվանդությունների արձագանքման ու հաշվառման կարողությունների կատարելագործման հարցում, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան նախօրեին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ «Ինչպես վերջերս նշեց ՀՀ վարչապետը ՀՀ առողջապահության ու գյուղատնտեսության նախարարությունների կազմում գտնվող հանրային առողջապահական լաբորատորիաները, այդ թվում՝ օտարերկրացի պաշտոնական այցելուների մուտքը այդ հաստատություններ, լիովին վերահսկվում են ՀՀ իշխանությունների կողմից: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը խրախուսում է բաց լաբորատորիաները, իսկ հայաստանյան լաբորատորիաներ մուտքի հետ կապված հարցերով որոշումները կայացվում են ՀՀ կառավարության կողմից», - նշել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ԱՄՆ-ից հնչել է մեկ այլ հայտարարություն Հայաստանում մի քանի շաբաթ արդեն ծավալված մեկ այլ թեմայի վերաբերյալ: Խոսքը վերաբերում է վարչապետի հայտարարած այն ծրագրին, որի շրջանակներում Հայաստանը Սիրիա կուղարկի հումանիտար մասնագետների՝ հիմնականում բժիշկների, ինժեներների: Սրա վերաբերյալ եղան տարբեր հայտարարություններ, որ այս կերպ Հայաստանը կարող է լարել հարաբերությունները Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ: «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ընդգծել է, որ խոսքը զորախմբի կամ Զինված ուժերի ստորաբաժանման մասին չէ։ Ըստ Բալայանի, խումբը բացառապես ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությանը և գործելու է Հայաստանի դրոշի ներքո։ Այդ խումբը, երբ որ կմեկնի Սիրիա, ինչ-որ կոալիցիայի կազմո՞ւմ է լինելու։ Գաբրիել Բալայանը պատասխանել է. «Ո՛չ, միջազգային կոալիցիայի կազմում չի լինելու, դա բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվող աջակցություն է, որը, եթե չեմ սխալվում, 2015թ. 2254 ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևի շրջանակներում է այդ խումբը գնալու, ինչպես նաև մենք ունենք համապատասխան պայմանագիր՝ միջկառավարական պայմանագիր Սիրիայի Արաբական Հանրապետության հետ, նաև այդ համագործակցության շրջանակներում է լինելու դա։ Այսինքն, հայ-սիրիակա՞ն պայմանավորվածության արդյունք է։ «Այո՛, դա հայ-սիրիական պայմանավորվածության արդյունք է», պատասխանել է Գ.Բալայանը։ «Ազատության» հարցին՝ խումբն ո՞ւմ է ենթարկվելու, ենթարկվելու է Հայաստանի՞ն, թե՞ ենթարկվելու է, օրինակ, Սիրիայում գործող ռուսական զորախմբի հրամանատարին։ Գաբրիել Բալայանը պատասխանել է. «Խումբը բացառապես ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությանը։ Մենք չենք բացառում Ռուսաստանի հետ նաև համագործակցությունը որոշ առումներով, բայց բացառապես Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո է գործելու»։ Այս թեմայի առիթով էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնի հնչել է ուշագրավ դիտարկում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություն չի արել, սակայն նշում է, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին: Aysor.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, եթե Ռուսաստանի հետ «հումանիտար համագործակցության» շրջանակում զինվորականներ ուղարկի Սիրիա, մասնավորապես՝ ռազմական բժիշկների և սակրավորների, ԱՄՆ դեսպանատունը տվել է հետևյալ պատասխանը. «Մենք հասկանում ենք Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու ՀՀ կառավարության ցանկությունը: Մենք ևս մտահոգ ենք Սիրիայի պատերազմի մարդասիրական հետևանքներով և խաղաղ բնակչության դժվարին վիճակով: Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություններ չենք կարող տալ, սակայն նշենք, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, որտեղ երեք միլիոն անմեղ քաղաքացիական բնակչություն գտնվում է շրջապատման մեջ ու նրանց սպառնում է հարձակում Ասադի ռեժիմի կողմից, որին սատարում են Ռուսաստանն ու Իրանը»: Կարելի է ասել, որ մեր երկրում ԱՄՆ դեսպանատան միջոցով Վաշինգտոնը ՀՀ կառավարությանը պաշտպանելու հայտարարություններ է արել, ցույց տալով, որ խնդիր չի տեսնում ոչ ամերիկյան բիոլաբորատորիաներ ռուսաստանցիների մուտքի թույլտվության, ոչ էլ Հայաստանից Սիրիա հումանիտար մասնագետների ուղարկելու տեղեկություններին: Այսինքն, ԱՄՆ դեսպանատունն այսպիսով, վերջակետ է դրել հայաստանյան քննարկումներում գույները խտացնելու միտումը: Թամար Բագրատունի

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am