Միխայիլ Գալուստյանը, Գարիկ Խարլամովն ու Տիմուր Բատրուդինովը՝ Երեւանում

Միխայիլ Գալուստյանը հրապարակել է լուսանկար, որում նա Գարիկ Խարլամովի ու Ալեքսանդր Ռեւայի հետ: Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրուցել է սպասվող միջոցառման մասին: «Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - հայտարարել է հումորիստ-շոումենը: