Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանկանի սկանդալային հայտարարությունը. տեսանյութ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսելով Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին: «Առանց միասնական արժութային գոտու՝ այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,-ասել է Գրիգորյանը: Այժմ Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ հաշվարկներում դոլարից հրաժարվելու միտում կա:Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են երկրները պատրաստ հաշվարկներում լիովին անցում կատարել ռուբլու կամ, օրինակ, թենգեի: Գրիգորյան- Գիտեք, իհարկե, այլընտրանքային և դիվերսիֆիկացված արժութային հաշվարկներ ունենալը շատ լավ է և արդյունավետ: Դա ցանկալի արդյունք է պոտենցիալ միությունների համար: Այդ թվում նաև բավականին դժվար առաջադրանք է, որը պետք է լուծել շատ նրբորեն և մանրամասնորեն: Սա ոչ միայն արժույթի հարցն է, այլ նաև վերաբերում է գործառնական հարցերի: Սա, վերջիվերջո, ՏՏ  ոլորտին սիմետրիկ աջակցության հարց է: Եվ սա վարչական, կարգավորող և այլ նորմատիվ բազաների ներդաշնակեցման հարց է: Տեսականորեն դա հնարավոր է, գործնականում դա նույնպես հնարավոր է, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատել:  Եվ, իհարկե, դա դժվար աշխատանք է:  Բայց այն իրական է, եթե ուսումնասիրենք: Ես կարծում եմ, ակտիվության տարբեր աստիճաններում ցանկացած տնտեսական միություն, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական միությունը, այս աշխատանքը կակտիվացնի: Դա ակնհայտ է, քանի որ նույնիսկ առանց որևէ միասնական արժութային գոտու, այն ազդեցությունները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրացիայից, միություններից,  ամբողջական չեն, եթե աշխատում են այլ միության կամ այլ երկրի արժույթով: Այդ իմաստով կարծում եմ` այո, այդ գործընթացը ակնհայտ է, դրա արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվ կերպով: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում»:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am