Թիկնազորով շրջելու և դրա հետևանքների մասին

Ոստիկանության երեկ տարածած տեսանյութը` թիկնազորով շրջելու և դրա հետևանքների մասին, ոմանց հարցերի ու քննադատության տեղիք է տվել: Ասենք, որ ոստիկանությունը նման միջոցառումներ իրականացրել է և դրա նախորդ օրը, և դրանից առաջ, պարզապես ձեռնպահ ենք մնացել տեսանյութերը հանրայնացնելուց, ինչը արվելու էր նաև այս դեպքում, պարզապես գործողության կիզակետում հայտնված անձի թիմակցի անհամարժեք արձագանքը կարող էր թյուր հանրային կարծիք ձևավորել, ուստի ստիպված էինք հրապարակել: Թվում էր, թե այլևս հարցեր չպիտի լինեն, բայց նույն տրամաբանությամբ այսօր էլ իրականությունը խեղաթյուրելու, իրավապահ կառույցի ղեկավարի խոսքն աղավաղելու, ոստիկանության գործողություններին մտացածին դրվագներ ավելացնելու միջոցով հանրային կարծիքը շեղելու փորձ արվեց: Գնահատականներ տալ չենք ուզում, պարզապես ոստիկանությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին խնդրում է քարոզչություն իրականացնելիս զերծ մնալ իրավապահ մարմինների հաշվին հանրությանը դուր գալու հնացած գործելակերպից, իսկ եթե ունեք դժգոհություններ ու հիմնավոր կասկածներ, որ կոնկրետ կառույցը, ստորաբաժանումը, ծառայողը օրենք է խախտել, ապա կան գործողությունների համապատասխան ընթացակարգեր: Իհարկե, օրինաստեղծ մարմնի ներկայացուցչին այսպիսի խորհուրդ տալն ավելորդ է թվում, բայց կարիքն առաջացել է: Ոստիկանությունը նախընտրական այս փուլում, ինչպես և ընտրությունների օրը իր գործառույթները կատարում ու կատարելու է պատշաճ, լիարժեք և բացառապես օրենքի շրջանակում՝ ակնկալելով բոլորի աջակցությունը։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am