Ոստիկաններն առանց որևէ բառ խոսելու ԲՀԿ թեկնածուին փռել են ասֆալտին, իսկ նկարահանումները վերջացնելուց հետո ասել են՝ կարող ես գնալ. տեսանյութ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու անդամի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Մարկոս Հարությունյանը պատմել է ոստիկանների մասնակցությամբ իր հետ կատարված միջադեպի մանրամասները, երբ ոստիկանները նրան «փռել են ասֆալտին»։ «Երեկ չէ առաջին օրը քարոզարշավի շրջանակներում գտնվում էինք Շենգավիթ վարչական շրջանում, հանդիպման ընթացքում ընկերներս առաջարկեցին գնալ այդ վարչական շրջանի մեր շտաբ: Այնտեղ մնացինք մոտ քառասուն րոպե: Հետո շարժվում էինք Աջափնյակ, երբ մեր մեքենան կանգնեցրեցին՝ մասկաներով, ունեին նաև ավտոմատներ, և բառիս բուն իմաստով փռեցին ասֆալտին: Ես, ձեռքերս պարզած, իջա մեքենայից, ներկայացա, որ ավագանու թեկնածու եմ, առանց որևէ բառ խոսելու՝ ինձ փռեցին ասֆալտին, նկարահանումները վերջացնելուց հետո ասեցին՝ կարող ես գնալ, ազատ ես։ Հետո հրապարակեցին տեսանյութ ու ցույց տվեցին, որ իբր ես շրջում եմ թիկնազորով», - ներկայացրեց թեկնածու Մարկոս Հարությունյանը։ ԲՀԿ ավագանու անդամի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ հավելելով նրա խոսքը հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ բոլոր ժամանակներում Հայաստանի ոստիկանությունը գործել է օրվա իշխանության կրունկի տակ։ Երեկ  ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հպարտ հայտարարեց, որ անպայման արագ արձագանքելու են վարչապետի հանձնարարականներին։ Պարոն Օսիպյան, մի քիչ դանդաղ արձագանքեք, արձագանքելուց առաջ էլ մտածեք՝ ինչ եք անում։ Գործեք կշռադատված, այլապես դուք խախտում եք բազմաթիվ օրենքներ հեռուստաշոուներ պատաստելու համար։ Եթե օրենք էր խախտել, ինչո՞ւ եք ձեր ռեպորտաժը նկարելուց հետո ասել՝ Մարկոս ջան, դու ազատ ես, կարող ես գնալ տուն։ Որովհետև ձեզ պետք է եղել 2-3 րոպեանոց «ուժըս ռոլիկ»՝ հանրության մեջ ահուսարսափ տարածելու համար»:  

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am