Ոչ մեկը սև չի, ոչ մեկը սպիտակ չի. Րաֆֆի Հովհաննիսյան

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցությունն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց փողոցներով ու բակերով, բարևեց երևանցիներին, լսեց նրանց հուզող խնդիրները՝ բարի աշխատանքային օր մաղթելով բոլորին: «Ես փոխանցեցի իմ ժպիտը և երևանցիների գերակշիռ մեծամասնությունը հետ ուղարկեց իր ժպիտը. այսուհետ Երևանը պետք է ցուցանակ ունենա, որ մուտքը ժպիտով է։ Մարդիկ հասկանում են, որ ոչ մեկը սև չի, ոչ մեկը սպիտակ չի, բոլորս էլ երևանցին ու հայաստանցի ենք, շատ հպարտ ենք դրանով: Մենք տեսել ենք, որ կան խնդիրներ, մարդիկ հանդիպումների ժամանակ դրանց բարձրացնում են, հարկերի, մաքսերի, կանաչ տարածքների, աշխատատեղերի, տրանսպորտի, վերելակների հետ կապված հարցեր»