«Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ այլևս չկան արտոնություններ». Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Le Monde-ին

Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ չկան արտոնություններ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում: «Մամուլն այսօր ավելի ազատ է, քան երբևէ: Մեր երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ այլևս չկան արտոնություններ: Մենք կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ աննախադեպ պայքար ենք մղում: Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ: Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաք Երևանում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ, որոնք լինելու են պատմության մեջ ամենաազատը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե իշխանության գալուց չորս ամիս անց ինչ է նրան արդեն հաջողվել փոխել Հայաստանում: