Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող. Շարմազանովը՝ իշխանափոխությունից հետո

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, որն իրականացնողները անվանում են թավշյա հեղափոխություն, այլեւս չորս ամիս է իրականություն է։ Երբեմնի իշխանություն ՀՀԿ-ն, այսօր հանդես է գալիս ընդդիմադիր կեցվածքով, քննարկում ու քննադատում այն հարցերը, որոնք անլուծելի են եղել նաեւ իրենց կառավարման տարիներին։ Ի՞նչ սպասելիքներ ունեն նախկին իշխանությունները՝ գործողներից, ինչպե՞ս են տեսնում Արցախյան հիմնախնդրի լուծումն ու ի՞նչ է փոխվել վերջիններիս կյանքում իշխանափոխությունից հետո։Armday.am-ի՝ «Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն այս անգամ, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն է։ - Պարոն Շարմազանով մեր զրույցը սկսենք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած հայտնի խոսակցության հրապարակայնացումից։ Ձայնագրությունը, որը հայտնվեց համացանցում ակտիվորեն քննարկվեց ու քննարկվում է։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այդ խոսակցության առանցքում է, անդրադարձել է հիմնականում բովանդակությանը, մինչդեռ շատերին մտահոգել է բուն ձայնագրության փաստը։ Ձեզ հատկապես, ո՞ր հանգամանքն է մտահոգել։ Ինձ մտահոգում է երկու մասն էլ։Անհանգստացնում է, որ հեռախոսազրույցները գաղտնալսվել են, եւ այստեղ կա անվտանգության հարց։Ես բազմիցս եմ նշել, որ պետականության հարցերով Փաշինյանի, եւ ոչ միայն նրա, ԱԺ իմ գործընկերների հետ պարբերաբար հեռախոսով լինում են դեպքեր, երբ քննարկումների առիթ է լինում, եւ այնտեղ մենք քննարկում ենք ոչ այնքան անձնական, որքան պետության արտաքին քաղաքականությանը առնչվող հարցեր։ Եթե ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին են լսում, բնականաբար ԱԺ նախագահին ու փոխնախագահին էլ կարող են լսել, ինչը շատ մտահոգիչ է, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, եւ պետք է լինի համակողմանի փորձաքննություն եւ քննչական գործողություններ, եւ շատ ճիշտ է, որ ԱԺ-ը քննիչ հանձնաժողով է ստեղծել։ Բովանդակության մասով։ Այն կրկնակի մտահոգիչ է, եւ ինչքան էլ մեր իշխանական գործընկերները նշեն, որ արտառոց բան չկա, բովանդակությունը ոտից գլուխ արտառոց է։Եթե այդ խոսակցությունը տեղի ունենար Գորիկ Հակոբյանի եւ Վահրամ Շահինյանի միջեւ ինչ կանեին, վարչապետն ինչ կաներ կասեր ամեն ինչ նորմալ է։ Ի՞նչ է նշանակում երկու օր նստեցնենք խելքը գլուխը կգա։ ՄԻՊ-ը արդեն արել է հայտարարություն, որտեղ հստակ նշված է, որ պետք է մարդուն նստեցնել, հետո փաստեր ձեռք բերել, այլ փաստերի հիման վրա կալաավորել, իսկ ՀՔԾ պետն ասում է Խաչատուրովին բռնենք երկու օր պահենք կխոսի։ Սա խայտառակություն է։ Եթե դատավորի եւ ԱԱԾ պետի խոսակցությունը, որն հիմա ասում են չկա, ինչ իրավունք ունի որեւէ պաշտոնյա անկախ դատարանին խորհուրդ տա, որ դուխով եղի, կամ ուզես չուզես փակես։ Եթե սա նույնիսկ ես, կամ մեկ այլ պատգամավոր ասի, դարձյալ մտահոգիչ է։ Հիմա սա ճնշում է դատարանների նկատմամբ, թե ոչ։ Վերանանք անձերից, վերանանք, որ նույնիսկ Հայաստանում է։ Ինչի ե՞ք կապի դուրս գալիս դատավորի հետ։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am