Գործընթացը մոտենում է կարմիր գծին և եթե Փաշինյանը չշրջի այս պտտվող անիվի ուղղությունը, ապա այդ անիվի ընթացքն այլևս անհնար կլինի կառավարել...

Ապրիլի 23ին և մայիսի 8ին ամբողջ հայ ժողովրդի մոտ (այս կոնտեքստում թույլ տվեք օգտագործեմ <ժողովուրդ) բառը), ծագեց լույսի և հույսի նոր, աննկարագրելի և երկար սպասված մի ճառագայթ, որում գերակշռում էր անցյալի մութ և մշուշոտ էջը փակելու և Հայաստանի պատմության գրքի նոր, լուսավոր գլուխ բացելու բաղձալի ցանկությունը։ Խորապես հավատացած լինելով Հայաստանում կյանքը լավացնելու և իրական ժողովրդավարություն հաստատելու Փաշինյանի անկեղծ ցանկությանը, այնուամենայնիվ Փաշինյանին անհրաժեշտ էր որոշել այդ ցանկության իրագործման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, ձևը և մեթոդաբանությունը։ Փաշինյանին և իր թիմին, ճակատագրի բերումով բաժին էր հասել պատմական աննախադեպ առաքելություն, որի կյանքի կոչման համար առկա էին բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները՝ հսկայական լեգիտիմության բազա և անսահմանափակ սահմանադրական և օրենսդրական լիազորություններ։ Անհրաժեշտ էր միայն ընտրել. հավատարիմ մնալ հաղթանակած շարժման հիմքում դրված սիրո և հանդուրժողականության արժեքներին և սերունդների համերաշխության հաստատման միջոցով կառուցել հիրավի Նոր Հայաստան, կամ գնալ սեփական թիմի և հասարակության լայն զանգվածների <արդարության> հաստատման պահանջի բավարարման ճանապարհով։ Առաջին տարբերակը ենթադրում էր Հայաստանում և դրանից դուրս գտնվող մտավոր և պրակտիկ կարողություններով օժտված ռեսուրսի կոնսոլիդացիա, որի արդյունքում կձևավորվեր պրոֆեսիոնալ կառավարություն, որը կմշակեր ՀՀ ներքաղաքական և սահմանադրական ճգնաժամի հաղթահարման անցումային ծրագիր՝ հասարակությունն ու պետական ինստիտուտները արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու համար։ Երկրորդ ճանապարհը Փաշինյանին կտաներ նախկին իշխանությունների օրոք և նրանց անմիջական մասնակցությամբ կատարված հանցագործությունների բացահայտման, այդ հանցագործությունների մեջ կասկածվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անվերջանալի, հակասությունների և բախումների, հասարակության ֆրագմենտացիայի ուղղությամբ։ Իմ խորին համոզմամբ, հասարակության, կոնկրետ շահառու խմբերի և անհատների մոտ առկա <արդարության> պահանջը բավարարման ենթակա չէ, քանի որ այս պահանջը, բացի օբյեկտիվ դրսևորումներից, ունի չափազանց սուբյեկտիվ բնույթ։ Տուրք տալով այս սուբյեկտիվ պահանջմունքներին Փաշինյանը ժամանակի ընթացքում կկորցնի իր համակիրների բանակի զգալի մասին, քանի որ բավարարել բոլորին ուղղակի հնարավոր չէ։ Դրա վառ օրինակը ձերբակալված անձանց ազատ արձակումն է և նրանցից առգրավված գումարների վերադարձը։ Առաջիկայում հնարավոր է կարճվեն նաև հարուցված քրեական գործերը՝ հիասթափության և հուսահատության հերթական ալիք բարձրացնելով հասարակության մոտ։ Գործընթացը մոտենում է կարմիր գծին և եթե Փաշինյանը չշրջի այս պտտվող անիվի ուղղությունը, ապա այդ անիվի ընթացքն այլևս անհնար կլինի կառավարել . . . Գրել է Արթուր Ղազինյանը

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am