Սասնա Ծռեր կուսակցությունը վրդովված է

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբն իր վրդովմունքն է հայտնում «Թալիշական ազգային շարժում» կազմակերպության նախագահ Ֆահրադդին Աբբոսզադեին (Աբբասով) Ռուսաստանի Դաշնությունում կալանավորելու և նրան Ադրբեջանին արտահանձնելու գործընթաց սկսելու վերաբերյալ: Ափսոսում ենք, որ Ֆահրադդին Աբբոսզադեն կեցության վայր է ընտրել Ռուսաստանը, ինչի շնորհիվ Ռուսաստանին հնարավորություն է տվել իրեն գերեվարելու և թշնամուն հանձնելու համար: Ռուս-թյուրքական գործակցության տարածքում ապրող ժողովուրդների համար վաղուց պետք է ակնհայտ լիներ, որ Ռուսաստանի տեսակետից նրանք մանրադրամ են, ուստի ի դեմս Ռուսաստանի արբիտր կամ, առավել ևս՝ հովանավոր փնտրելու բոլոր դեպքերն ունենալու են ողբերգական հետևանքներ: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, որ Հայաստանը՝ որպես այդ տարածքում գտնվող ամենամեծ ներուժով օժտված գործոն, պարտավոր է ստանձնել մյուս կեղեքված ժողովուրդների, այդ թվում և առաջին հերթին՝ ռուս-թուրք գործարքով ստեղծված Ադրբեջան անունով արհեստական պետության մեջ ապրողների, ազատագրական պայքարին ամեն կերպով աջակցողի առաքելությունը: Տվյալ դեպքում՝ Հայաստանն առնվազն պարտավոր է հստակ վերաբերմունք արտահայտել Թալիշ ժողովրդի ազատագրական պայքարի առաջնորդին գերեվարելու և Ադրբեջանին հանձնելու երևույթի վերաբերյալ, ինչպես նաև իր ձեռքից եկածն անել նրան ադրբեջանական բանտից փրկելու ուղղությամբ: Հայաստանը պետք է շտապի և մեծ ջանք գործադրի, որովհետև Ադրբեջանին արտահանձնելու դեպքում Ֆահրադդին Աբբոսզադեի կյանքին ռեալ վտանգ է սպառնում: Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը զորակցում է Թալիշ ժողովրդին ու «Թալիշական ազգային շարժում» կազմակերպության նախագահ Ֆահրադդին Աբբոսզադեին և համոզմունք է հայտնում, որ մոտ ապագայում համատեղ ջանքերով վերջ կտրվի արհեստական պետություն Ադրբեջանի գոյությանը, իսկ նրա տարածքում ապրող կեղեքված բնիկ ժողովուրդները ձեռք կբերեն ինքնորոշվելու և ազգային պետականություն ունենալու հնարավորություն:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am