Ի՞նչպես են պաշտպանելու վարչապետի խոսակցությունները գաղտնալսումներից

Դժբախտաբար նույն վտանգները, առավել շեշտված, այսօր կախված են մեր պետության գլխին: Քաղաքական հեղաշրջումից (ես միշտ խուսափում եմ «հեղափոխություն» բառից, որը բոլորովին այլ սահմանում ունի) արդեն անցել է ճիշտ հինգ ամիս, որը բավարար ժամանակ է ստեղծված նոր իրավիճակը գնահատելու, դեպի մոտակա ժամանակներ կանխատեսումներ անելու համար: Նույն զգեստը այժմ Նիկոլ Փաշինյանի հագին է եւ… հաճույքով վայելում է այն: Սերժ Սարգսյանի լճացման ժամանակաշրջանին հաջորդել է նոր վարչապետի հախուռն, աղմկոտ, անզուսպ եւ անհակակշիռ մենիշխանության ժամանակաշրջանը: Ներքին եւ արտաքին ճակատների վրա, պետական վարչարարության եւ տնտեսական անորոշությունների մթնոլորտում տիրապետողը բռնոցին է՝ դրան անմիջապես հաջորդող կապիտալի թռնոցիով, որի մասին անձամբ զգուշացրել էի դեռ ապրիլի վերջերին: Բացի սեփական դիրքերի ամրապնդման քայլերից, որոնցից մեկն էլ լինելու է սեփական օգտագործման քաղաքապետի ընտրությունը, որի համար մեր բազմազբաղ վարչապետը ծախսում է այնքան ժամանակ ու եռանդ, չխնայելով անգամ սեփական նյարդերն ու ունկնդիրների թմբկաթաղանթները, որ ժամանակ չի մնում պետականաշինական աշխատանքներով զբաղվելու: Մինչդեռ բոլորը, ճանապարհները փակող գյուղացիներից սկսած մինչեւ պետական գրատեսչությունների, անգամ արդարադատության մարմինների ղեկավարներ, ակնկալում են հենց նրա՛, միայն վարչապետի՛ խոսքը, կարգադրությունը, հրահանգը, որպեսզի «քայլ անեն»: Վերջինի վերաբերյալ ամենաթարմ օրինակը ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցությունն էր, որ, ինչպես հայտնի է, մի տեղ ընդհատվեց վարչապետի կարգադրությունը իմանալու խոսակիցների փոխադարձ խոստումով, որն ըստ ինձ այդ գայթակղալից դրվագի ամենացավալի պահն էր: Երկրորդը, որի վրա ոչ ոք ուշադրություն առայժմ չի դարձնում, նույնիսկ՝ Փաշինյանի ամենակատաղի ընդդիմախոսները, այն է, որ բացահայտումից անմիջապես հետո ազգային ու պետական անվտանգության այդ երկու պատասխանատուները հրաժարական պետք էր տված լինեին ոչ թե իրենց փողոցային խոսակցության եւ տգեղ որակումների, այլ պարտականության մեջ թերանալու համար: Այսօր, ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, ամբողջ աշխարհի երկրներն են գաղտնալսում միմյանց, բարեկամ թե թշնամի: Հիշողություններում տակավին թարմ է նախորդ տարվա միջազգային գայթակղությունը, երբ բացահայտվեց, որ Գերմանիայի կանցլերի բջջային հեռախոսային զրույցները գաղտնալսում են ամերիկյան համապատասխան մարմինները: Կարելի փութով փակված այդ սկանդալի պայմաններում գերմանացի հարկատուներն ու մամուլը հանգստացան միայն այն ժամանակ, երբ Անգելա Մերկելի կարգադրությամբ պաշտոնազրկվեցին նրա կապի անվտանգության պատասխանատուները: Մինչդեռ մեր պարագայում… Եթե Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը չեն կարողանում պաշտպանել իրենց սեփական կապի անվտանգությունը, ի՞նչպես են պաշտպանելու վարչապետի եւ այլ պատասխանատուների խոսակցությունները գաղտնալսումներից: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ նրանց պաշտոնազրկելու, նույն երեկոյան իր ջղագրգիռ ելույթում սպառնաց գաղտնալսողների՛ն հայտնաբերել ու կոխել YouTube-ի մեջ: Ներկա ընթացքով կարող ենք բոլորս հայտնվել tube-ում, վարչապետն էլ մեզ հետ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am