Այնպիսի տպավորություն է արմատավորվում, որ վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը նաեւ ստանձնած իշխանությունը կորցնելու երկյուղ է ձեռք բերել

Առհասարակ այնպիսի տպավորություն է արմատավորվում, որ, ի լրումն ամենի, վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանը նաեւ ստանձնած իշխանությունը կորցնելու երկյուղ է ձեռք բերել: Հազիվ մի չորսուկես ամիս է անցել, բայց նա արդեն ամեն «ծակուծուկում» կարծեցյալ հակահեղափոխականություն է տեսնում, այսինքն՝ իր կամ ինչպես սիրում է ասել՝ ժողովրդի իշխանությանը սպառնացող վտանգ: Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող մնացյալ բոլոր 11 ուժերին, այդ թվում՝ իր ընկեր ներկայացող, իր դաշնակից, իր գլխավորած կառավարության կազմում ընդգրկված կուսակցություններին հակահեղափոխական պիտակեց: Անխտի՛ր: Իրավիճակի նրբությունն այն է, որ նախկին իշխանությունը ներկայացնող ուժեր, կոնկրետ ՀՀԿ-ն, ընդհանրապես չեն մասնակցում ընտրություններին, որ գոնե խնդիրը խեղաթյուրեն, թե նախկիններին նկատի ուներ, այլ ոչ թե ընթացիկ ընտրապայքարում «Իմ քայլի» բոլոր մրցակիցներին: Ու ի՞նչ: Ո՞վ կամ քանի՞սը արձագանքեցին, թե՝ մի րոպե, ախր, ո՞նց, կամ բա էլ ինչպե՞ս եք այդ հակահեղափոխական կառավարությունը ղեկավարում, պարոն վարչապետ: Հրապարակներում հավաքվող կողմնակիցները, աջակիցները, բազմությունը հարցեր տալու համար չեն: Այն մի հիմնական գործառույթ ու դերակատարություն ունի՝ ոգեւորված, խանդավառված, բուռն ու համերաշխ հավանություն տալ այն ամենին, ինչ ասում է Փաշինյանը, կարեւոր չէ, թե ինչ է ասում: Ու տրվեց հավանությունը նաեւ սեպտեմբերի 11-ի նախընտրական հանդիպման բազմաթիվ մասնակիցների կողմից: Այսինքն, թե՝ հա, բա ի՜նչ, հակահեղափոխական են: Չէր կարող հավաքված բազմությունը խանդավառված «այո-ո-ո՜…» չձայնել: Իսկ չէր կարող, քանի որ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին, հենց ելույթի ընթացքում, կարգադրել էր երկու ժամում կարգուկանոն հաստատել, այն է՝ օլիգարխների կամ պարզապես ունեւոր-մեծահարուստների, այսպես ասած, «ախռանաները» զինաթափել, պառկեցնել ասֆալտներին եւ այլն: Ինչո՞ւ: Դե, որովհետեւ… գաղտնալսվել ու հրապարակվել էր ԱԱԾ տնօրենի խոսակցությունը ՀՔԾ պետի հետ: Իսկ Փաշինյանը, դեռ լրագրությամբ զբաղվելիս, շատ տարիներ առաջ մի անգամ ասել էր, թե այդ օլիգարխներն իրենց «հատուկ ծառայություններն» են ձեւավորել… Ոստիկանությունն էլ ոգեւորված սկսել է աջուձախ «պառկեցնել ասֆալտին»: Բայց այս դիտարկման տեսանկյունից էականն այն է, որ առանց ավելորդ հարցերի, հավաքված բազմությունը ու ոչ միայն հավաքվածները, միաձայն «այո՜…»-ներով ու բացականչություններով ողջունեցին վարչապետին: Նման քայլերի միջոցով, իհարկե, նրանց անձնական ու ընտանեկան բարեկեցության աստիճանը չի բարձրանա, կասկածելի է, թե՝ ավելի շատ աշխատավարձ կստանան կամ աշխատանք կգտնեն: Սակայն ոգեւորի՛չ է: Ինչպե՞ս կարող են չոգեւորվել, եթե տարիներ շարունակ, տասնամյակներով հենց այն են ցանկացել, որ էդ հարուստները, էդ թալանչիները (իսկ Հայաստանում, նրանց այդ ընկալման տիրույթում չկան կամ չեն կարող լինել ոչ թալանչի ունեւորներ) այսպես ասած՝ լաց լինեն, ունեզրկվեն, արտաքսվեն, գնդակահարվեն, կախաղան հանվեն, քառատվեն, պատժվեն ու ոչնչացվեն, մի խոսքով: «Սիրո եւ համերաշխության» խունացած շղարշի հետեւում միշտ էլ եղել է այդ պրոլետարական տրամադրությունը: Այն, որ ի՜նչ սեր ու համերաշխություն, ի՜նչ ոչ բռնի… դրանց բոլորին պետք է կախել ու գնդակահարել: Նրանց շարքում, ցավոք, քիչ չեն մարդիկ, որոնք մի տեսակ երազանքով են խոսում Ստալինի մասին, ու եթե մի քիչ էլ խոսեցնես, կարող է պարզվել, որ կոնկրետ իրենց ուզածը ասիական բռնապետ ունենալն է։ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, հրաշալի գիտե, որ կան նման տրամադրություններ, կան նման բոլշեւիկյան կամ ավելի շուտ՝ «կարմիր տեռոր» երազողներ: Շատ հնարավոր է, որ ինքն էլ այդ երազանքներին է տրվում ժամանակ առ ժամանակ, հատկապես երբ հրապարակում հավաքված բազմահազարանոց բազմություն է տեսնում: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am