Որքան շուտ անցկացվեն ընտրությունները, այնքան լավ. Հրաչյա Հակոբյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ իրենց թիմում ընտրություններն արագացնելու հարց չի քննարկվել, այդուհանդերձ, պատգամավորի կարծիքով, որքան շուտ անցկացվեն դրանք, այնքան լավ, քանի որ, նրա խոսքով, ներքաղաքական զարգացումներից բացի, այլ խնդիրներ էլ կան․ «Նույն ներդրումների հետ կապված՝ ինքս շփվել եմ բիզնես ոլորտի լայն շրջանակների հետ եւ կարող եմ ասել, որ շատերը սպասում են ընտրություններին, որպեսզի դրանից հետո ներդրումներ անեն։ Այսինքն, դա տնտեսապես է նաեւ բխում երկրի շահերից»։ Հակոբյանի համոզմամբ, Հայաստանում հիմա էլ քաղական կայունություն կա, սակայն բիզնեսմեններն ավելին են ուզում․ «Այն թիմը, որն աշխատելու է, որպեսզի մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների իքս ժամկետներում, կարծում եմ՝ կաշխատի այնպես, որ որեւէ խոչընդոտ չի կարող հետաձգել այդ ընտրությունները»։ Դիտարկմանը, որ Հանրապետականը շարունակում է խորհրդարանում մեծամասնություն կազմել, իսկ այդ թիմում հատկապես վերջին շրջանում խորհրդարանը լուծարելու, արտահերթ ընտրությունների գնալու հարցում արմատական դիրքորոշումներ կան, ինչպե՞ս են հաղթահարելու այդ խոչընդոտը, վարչապետի կուսակիցը պատասխանեց․ «Այո, ՀՀԿ-ն ամեն ինչ կփորձի անել, որպեսզի հնարավորինս ուշ տեղի ունենան այդ ընտրությունները կամ ընդհանրապես տեղի չունենան, սակայն ուզում եմ հիշեցնել, որ երբ խորհրդարանը վարչապետ էր ընտրում, այդ ժամանակ էլ էր ՀՀԿ-ն մեծամասնություն»։ Այսինքն վստահ եք, որ ցանկացած դեպքում ՀՀԿ-ն կքվեարկի վարչապետի սրտով։ «Այո, նրանք դեռ չեն գիտակցում, որ հարկ եղած դեպքերը չեն սահմանափակվում վարչապետի ընտրությամբ, այդ «հարկ եղած դեպքերը» կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում տեղի ունենա թավշյա հեղափոխությունը, եւ հակահեղափոխությունը կննջի համապատասխան վայրում։ Այո, նրանք պետք է մտածեն՝ հնարավորինս շուտ պետության շահերից ելնելով համաձայնության գալ եւ արագացնել այս գործընթացը, քանի որ դա ուշ թե շուտ լինելու է»,- պատասխանեց Հակոբյանը։ Հետաքրքրվեցինք՝ իսկ մտահոգություններ չունե՞ն, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք չեն հասցնի պատրաստվել ընտրություններին։ «Մտահոգություններ ունենք, բայց միեւնույն ժամանակ չենք տեսնում հիմնավոր պատճառներ, որ կարելի է հետաձգել»։ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նույն համոզման է․ «Անկախ նրանից, թե քաղաքական որ ուժը ինչպիսի մարզավիճակում պետք է լինի, հնարավորինս շուտ պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացնել»։ Եվ հիմնավորում է, որ հնարավորինս շուտ պետք է ամրագրել ոչ թե ժամանակավոր, այլ իսկական իշխանությունը։ Փոխարենը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար դեռեւս անհասկանալի է, թե ինչ մեխանիզմներով է իշխանությունն իրագործելու արտահերթ ընտրությունների իր ծրագիրը․ «Կա Սահմանադրություն, կա ԱԺ կանոնակարգ, կա խորհրդարան, որը կատարում է իր հիմնական աշխատանքը, այդուհանդերձ, երբ կլինի առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել։ Իհարկե, մենք այս պահին արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում, բայց եթե կլինեն հիմնավորումներ, պատրաստ ենք քննարկել եւ ընդունել հիմնավորումները՝ համապատասխանեցնելով Սահմանադրությանն ու կանոնակարգ-օրենքին»։ Դիտարկմանը, որ Փաշինյանը վստահություն չունի, որ սահմանադրական գործող կարգավորմամբ կհասնի ԱԺ լուծարմանը, քանի որ վարչապետի հրաժարականից հետո հնարավոր է ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, եւ պատրաստվում է հանրաքվեի միջոցով հասնել այդ կարգավորմանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Եթե ներկայումս չկա գործընթաց, փաստեր, ես եզրահանգումներ անել չեմ կարող»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am