Համբերենք, մինչև նորերը…ղեկավարել սովորեն

Բայց դա ավելի ո՛ւշ կլինի, առայժմ իշխանության դեռ նոր հասածները չեն հաղթահարել նվաճած իշխանությունը շատ արագ կորցնելու իրենց ներքին վախը: Հենց այդ վախով էլ մեծ մասամբ պայմանավորված է նախորդներին ամեն կերպ վարկաբեկելու, սեւացնելու, հայհոյելու շատ-շատերի տղայական վարքագիծը: Տա Աստված՝ կարողանա՛նք մինչեւ վերջ հավատարիմ մնալ հեղափոխության մարդասիրական կարգախոսներին: Կամ՝ առնվազն այն ազնիվ նպատակներին, որոնք հնչում էին ողջ հեղափոխության ընթացքում, հատկապես Երեւանի Հանրապետության հրապարակում: Դժվա՛ր է լինելու, շա՛տ դժվար: Որովհետեւ մենք աշխարհի ոչ մի ժողովրդից ավելի լավը չենք, որ ազգովին շրջանցենք ունեզրկողներին ունեզրկելու լենինյան թալանչիական կոչը: Արդեն այսօ՛ր ժողովրդից թալանվածը իբրեւ թե ժողովրդին վերադարձնելու կարգախոսներ են շրջանառվում: Իսկ եթե թալանածը ժողովրդին վերադարձնելու անվան տակ ամբողջը հայտնվի նո՞ր թալանչիների գրպաններում: Ո՞վ կարող է երաշխավորել, որ այդպես չի լինելու: Մի ծաղկով գարուն չի՛ գալիս, մի Նիկոլ Փաշինյան, ինչքան էլ աստվածացնեն, պետության բոլոր ավգյան ախոռները մաքրել չի՛ կարող: Անմաքուր մարդիկ մի՛շտ ուղեկցել են բոլոր նախորդ հեղափոխությունները: Որեւէ իշխանություն, լավի հետ միասին, արթնացնում է նաեւ մարդկանց մեջ ննջող արատավոր հատկությունները, մանավանդ՝ ընչաքաղցությունը: Ոչ ոք գող չի ծնվում, դառնո՛ւմ է: Վստահ եմ, դա հասկանում է նաեւ նոր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Սակայն նույնիսկ նա՛ չի կարող արգելապատնեշ կանգնեցնել դեպի պետական ապարատ զանազան անարժանների հախուռն գրոհի առաջ: Նիկոլ Փաշինյանին պիտի հուշեմ նաեւ, որ ոչ ոք ոչ միայն իր ամբողջ հատվածը, այլ դրա փոքր մասը առանց դիմադրության չի վերադարձնի ժողովրդին: Ուստի ունեզրկողների ունեզրկումը պետք է շա՜տ զգուշորեն գլուխ բերել, հասարակության տարբեր շերտերում նոր արյունոտ բախումների տեղիք չտա՛լ: Թող ոչ ոք անհարկի չշահարկի ժողովրդի անունը: Համաշխարհային պատմության բոլոր մեծագույն ոճրագործությունները կատարվել ու կատարվելու են… ժողովրդի անունով: Դեռ ոչ ոք ազնվություն չի ունեցել ասելու՝ ես պաշտոնի եմ ձգտում, որովհետեւ այսինչ կամ այնինչ պաշտոնին հասած այս կամ ապուշից ավելի մեծ ապուշ եմ: Այսպես կոչված թիմային կադրային քաղաքականությունը, որն իրենց հետ բերել են բոլոր նախորդ հեղափոխությունները, պետք է արմատախի՛լ արվի: Հասարակությունը չի՛ կարելի բաժանել մերոնքականների ու ձերոնքականների, ըստ այդմ էլ՝ մերոնց պաշտոններ տալ, ձերոնց՝ բանտերը լցնել: Բոլո՛րս այս պետության քաղաքացիներն ենք, անկախ հին կամ նոր իշխանությունների հանդեպ մեզնից յուրաքանչյուրի ունեցած վերաբերմունքից: Եթե այդ ճշմարտությունը ազգովին չհասկացանք, եթե մեկս մյուսի մեջ շարունակեցինք ոչ թե բարեկամ, այլ՝ թշնամի փնտրել, Աստված մի արասցե, կկորցնենք պետականությո՛ւնն էլ, երկի՛րն էլ: Հետո՞ ինչ, թե սրա կամ նրա թիկունքին ո՛վ է կանգնած: Նույնիսկ՝ բազմություննե՛ր: Այդ բազմությունները, անգամ միլիոնավորները, նու՛յնպես սխալվում են: Այլապես Ադոլֆ Հիտլերը 1933-ին միանգամայն ազատ ու արդար ընտրություններով Գերմանիայում իշխանության չէր գա… Այսօր առաջնահերթ կերպով հարկ է զբաղվել պետական մակարդակով կադրային քաղաքականություն իրականացնելու հայեցակարգի մշակմամբ: Դրանից ավելի հրատապ խնդիր այս պահին մենք, ըստ իս, չունե՛նք: Սա ավելի՛ կարեւոր խնդիր է, քան առաջիկա խորհրդարանական ընտրությունների առավել թափանցիկ ու մաքուր կազմակերպումը: Ուստի հարկ է կենտրոնանալ ոչ թե իրականում գոյություն չունեցող հակահեղափոխականների մուտքը նոր Ազգային Ժողով խափանելու, այլ՝ նախ եւ առաջ կադրային անհրաժեշտ բազա ստեղծելու հարցերի լուծման վրա: Դա հեշտ գործընթաց չէ, պիտի համբերենք, մինչեւ մեր նոր ղեկավարները… ղեկավարե՛լ սովորեն… Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am