«Պարոն նախարար, ո՞ւմ դուռն ուղարկենք հայրենիքի զինվորին, որ գումարը զեղչեք». բաց նամակ՝ ՀՀ առողջապահության նախարարին

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը խնդրանքով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Նկարում ընկերս է՝ Վահան Բարսեղյանը: Բոլորը նրան Վասյա են ասում: 1992 թվականին ես ու Վահանը մի քանի ժամ ուս ուսի կռվել ենք. Աղդամի Ալիաղալու գյուղի կրակակետերն էինք վերացնում: Դա մեր առաջին հանդիպումն էր: Հետո նայեցի տեսքին՝ մի ձեռքով բռնած գնդացիրը, աժդահա մարդուն հատուկ՝ պարզ ու շիտակ: Ասացի՝ ա՛յ տղա, պուլիմյոտչիկ Վահան չի լինում, Վասյա կլինի: Էդ օրվանից բոլորը նրան Վասյա են ասում՝ անգամ սեփական երեխաները... Նկարը՝ ապրիլյան քառօրյայից է: Դուք պատկերացրեք՝ 92 թվականին ինչ կերպար ուներ Վասյան: Մի քանի օր առաջ տեսա. հիվանդ է ընկերս: Երիկամներում քարեր կան, մինչ այդ էլ՝ սրտի վիրահատություն է տարել: Շտապ պետք է քարերը հանեն, որպեսզի ազոտը չխեղդի: Ասաց, թե հոսպիտալից ուղեգիր են տվել, որը նախատեսում է 120000 դրամի զեղջ, բայց Էրեբունի ԲԿ-ում ասել են, որ միայն նախարարը կարող է ասել՝ 80% ձեղչենք, թե՞ 20 %: Ընդհանուր՝ մոտ 700 հազար դրամ է անհրաժեշտ վիրահատության համար: Հիմա, իմ ընկեր Վասյան, ո՞նց հանդիպի նախարարին, էս աժդահա, հայրենիքի համար շունչ տված տղեն ո՞նց խնդրի նախարարին: Ի դեպ, Վահանի տղան՝ Էդգարը, այս պահին ծառայում է Արցախում, հենց այն տարածքներում, որի ազատագրմանը մասնակցել է Վահանը: Հիմա, պարոն նախարար կամ պատասխանատուներ, ի՞նչ միջոցով Ձեզ հետ կապ ստեղծենք, ու՞մ դուռն ուղարկենք հայրենիքի զինվորին, որ գումարը զեղչեք: Ես անձամբ չունեմ ֆինանսական հնարավորություններ, ու գուցե Վասյայի օրինակը նաև պատճառ դառնա՝ նմանատիպ խնդիրներին համակարգված լուծում տալու համար, որպեսզի մեր տղերքը դռնեդուռ չընկնեն»: Հարգանքներով՝ ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am