«Պետությունը՝ ինքն ուզեց, որ պատարագ լինի». Եպիսկոպոս Մաշալյան

Ermenihaber.am-ը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պատարագից հետո զրուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ:

– Սրբազան, ինչպե՞ս կգնահատեք պատարագը, ի՞նչ կարող եք ասել պատարագի մասին: – Ուրախ ենք, որովհետև 3 տարի ապահովությունից ելնլով չէինք կարողանում անցկացնել պատարագը, քանի որ այս շրջանում ահաբեկչություն կար, բայց այժմ բավական ապահով է, և այս տարի որոշեցինք գալ: Մեծ շուքով տոնեցինք: Թե՛ ուխտավորների թիվը, թե պետության հետաքրքրությունը, թե՛ մեդիայի հետքրքրությունը շատ գոհացուցիչ էր: Վերհիշեցինք մեր հայրերի ժառանգությունը, աղոթեցինք նրանց հոգիների համար, նաև անդրադարձանք այն հանգամանքին, որ դեռ վկայություն ունենք այս հողերի վրա, և այս սուրբ եկեղեցին իր խաչով, իր անունով հազարավոր մարդկանց պատմում  ու վկայում է հայի հանճարի ու հավատքի մասին: – Սրբազան, համայնքի մասնակցությունից գո՞հ եք: Սպասումներն իրականացա՞ն,  որովհետև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը 2-3 հազար մարդու մասնակցության ակնկալիքի մասին էր խոսել: – Այո, մասնակցությունը շատ գոհացուցիչ էր, որովհետև 3 տարի չէր եղել, մեծ կարոտ կար ժողովրդի մեջ, այս օրերին քաղաքի մեջ երիտասարդների համար մեկ ռոք-ֆեստիվալ կար, այնպես որ Վան քաղաքը բավական լեցուն է: Մենք էլ մեր մասնակցությունը բերեցինք: Ուրախ ենք: – Սրբազան հայր, կխնդրեմ մի քիչ մանրամասնեք, 3 տարի ապահովությունը գնահատվում էր ոչ բավարար: Հիմա արդեն՝ բավարար: Ասացեք խնդրեմ, նախաձեռնությունն ո՞ւմ կողմից էր՝ թուրքական կառավարությու՞նը ապահովությունը բարձր գնահատեց ու առաջարկեց շարունակել պատարագները, թե՞ պատրիարքարանը դիմեց կառավարությանն ու թույլտվություն ստացավ: – Կառավարությունն ուզեց: Նախորդ տարիներին իրենք էին մեզ ասում, որ ապահով չէ, բայց այս տարի ասացին, որ բավական ապահով է, և մենք կուզենք, որ դուք վերսկսեք ձեր պատարագները: Պետությունն առաջարկեց, մենք ընդունեցինք, մենք նախաձեռնեցինք այս գործը: Պետությունը դյուրացրեց և ապահովության միջոցներ ձեռք առավ: Այսպիսի համագործակցությամբ գլուխ բերեցինք այս մեծ գործը: – Այսինքն սա ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի կանոնավոր կերպով կշարունակվե՞ն պատարագները: – Այո, եթե ապահոություն կա: – Ի՞նչ կարող եք ասել պոլսահայ երիտասարդության և ընդհանրապես համայնքի երիտասարդության մասին:  Արդյո՞ք պատարագն ինչ-որ խթան է միասնության առումով: Արդյո՞ք երիտասարդներին մղում է ավելի կապվել իրենց արմատներին, հայությանն ու համայնքին, լինել ավելի համախմբված: Ի՞նչ կասեք այս մասով: – Հարկավ, սա խթան է դառնում ու ներշնչում երիտասարդներին: Իսկ մնացածի մոսով մենք Պոլսում 33 եկեղեցի ունենք և շարունակում ենք պատարագներ մատուցել այնտեղ: Պատարագը նորություն չէ մեր համայնքի ու երիտասարդների համար: Եկեղեցին իր սուրբ խորհուրդերը մեր երիտասարդության ներշնչանքն է, այն կապն ու օղակն է, որը ներկան կապում է անցյալի հետ: Այս առումով մենք ամեն գնով պետք է շարունակենք, մեր եկեղեցական արարողությունները, որտեղ հնարավոր է:  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am