«Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ». Սերժ Սարգսյանը և Քոչարյանը դժգոհ են Տարոն Մարգարյանից

 
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում այս պահին քաղաքական որոշում չկա, թե ում սատարել Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Քոչարյանական ճամբարում որոշումը միանշանակ է՝ սատարել ՀՅԴ թեկնածուին։ Ի դեպ, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը չեն թաքցնում իրենց դժգոհությունը Տարոն Մարգարյանի որոշումից՝ «չպետք է հրաժարական տար»։ Սերժ Սարգսյանն անձամբ է հորդորել Տարոնին՝ չանել այդ բանը։ «Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ»,- ասել է նա։ Քոչարյանն էլ այն կարծիքին է, որ «Տարոնը նոր կրակի մեջ է գցել բոլորիս․ էս պահին քաղաքապետի ընտրություններ հեչ պետք չէին»։ Այնուհանդերձ, իր մոտ գնացող, հերթ կանգնող օլիգարխներին եւ նրանց «թաղային կոնտինգենտին» հրահանգվել է ՀՅԴ-ի թեկնածուի օգտին աշխատել, որպեսզի Դաշնակցությունն անպայման հաղթահարի անցողիկ շեմը, իսկ հետագայում, երբ քաղաքական «ռասկլադը» հանկարծ փոխվի, Երեւանի քաղաքապետի նոր ընտրություններ չանցկացվեն, ավագանու ներսից ընտրությունը կատարվի։ Հիշեցնենք, որ ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից դուրս եկած օլիգարխիկ թեւին՝ այնտեղ ընտրությունը հիմնականում Արտակ Զեյնալյանի օգտին է։ ՀՀԿ-ից առաջինը դուրս եկած Արթուր Գեւորգյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Զեյնալյանին սատարելու համար պայման է դրել՝ անցողիկ շեմը հաղթահարելուց հետո կոալիցիա չկազմել «ՔՊ»-ի հետ։ «Ոչ, ես նման պայման չեմ դրել, իրենց խնդիրն է՝ կոալիցիա կազմել, թե չկազմել»։ Հարցադրումը եղել է հետեւյալը․ «Երաշխիք կա՞, որ անգամ կես տոկոս ավել ձայն ստանալու դեպքում «Լույս» դաշինքը տեր կկանգնի իր քվեներին ու չի զիջի»։ Պատասխանը եղել է․ «Միանշանա՛կ»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am