Ինչու է Արշակ սրբազանը հարվածել ակտիվիստին

Հրապարակ օրաթերթը  գրում է. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ինչպես է հարվածում քաղաքացի Էդգար Ումբրեյանին, ով շարժման անդամներից է։ Շարժման ֆեյսբուքյան էջում դեպքը մեկնաբանվում է այսպես․ ««Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողներն այսօր Հաղարծնի վանքի տարածքում էին՝ այնտեղ ժամանած Գարեգին Բ չկաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Խմբի բարեպաշտ տղաներից Էդգար Ումբրեյանը մոտենում է դիվանապետ Արշակ չեպիսկոպոսին և հարցնում, թե ինչու՛ հրահանգեց թմրանյութ (պլան) գցել տղաներից մեկի պայուսակում։ Ի պատասխան Արշակը, բռունցքով հարվածում է Էդգարի ծնոտին։ Ուժգին հարվածից շուրջ 10 րոպե բերանից արյունահոսում էր՝ վտանգելով առողջությանը։ Կատարվածը դատապարտելի ՖԻԶԻԿԱԿԱՆ բռնություն է և ԱՆՀԱՐԻՐ հայ հոգևորականի կերպարին»։ Մինչդեռ Արշակ սրբազանն էլ իր պատճառներն է բերում՝ ասելով, որ նախ իրեն դիմել են իր աշխահիկ անունով՝ չհարգելով իր կարգավիճակը, այնուհետև իրեն մեղադրել են թմրամոլության և իրենց գրպանը թմրանյութ գցելու մեջ․ «Ինձ մեղադրեց թմրանյութ օգտագործելու և իրենց գրպանը թմրանյութ գցելու մեջ։ Այդ հուզական վիճակի մեջ ես էլ․․․Ի դեպ ինձ իմ կոչումով էլ չդիմեց, ուղղակի աշխարհիկ անունովս․ Սամվել ինչո՞ւ ես «պլանը» բերել, գցել տղաների գրպանը։ Իրենց մոտ դիվանատանը թմրանյութ էր հայտնաբերվել, հիմա հետաքննություն է ընթանում, բայց իրենք պարբերաբար անդրադառնում են այդ թեմային՝ անընդհատ նշելով, որ ես եմ գցել իրենց գրպանը։ Ես էլ, ինչպես ասեմ, չգիտեմ՝ ճիշտ եմ արել, թե սխալ, արդեն համբերության բաժակս լցվել է, մի հայրական ապտակ հասցրել եմ»,- ասաց Արշակ սրբազանը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ շարժման ակտիվիստները պաշարել էին Մայր Աթոռի դիվանատունը, ոստիկանները 4-րդ օրը միջամտել էին։ Խուզարկության արդյունքում շարժման անդամներից մեկի գրպանում հայտնաբերել էին թմրանյութ։ Ցուցարարները դիվանապետին են մեղադրում այդ թմրանյութը իրենց գրպանը գցելու մեջ։

դիտվել է 482 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am