Հայաստանի պետականությունը չի կարող Մարտի 1-ի ողբերգության պատանդը մնալ.Աղվան Վարդանյան

Հրապարակ օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ․ -Դուք մայիսի 1-ին անսպասելի ելույթ ունեցաք Ազգային ժողովում եւ հայտարարեցիք, որ հակադրվելով ձեր կուսակցության որոշմանը՝ չեք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դեռ ամբիոնից չէիք իջել, երբ ՀՅԴ-ն Ձեզնից պահանջեց մանդատը վայր դնել, ապա հեռացրեց կուսակցությունից։ Նման հակադեմոկրատական, իր անդամների կարծիքը չհանդուրժող կուսակցության ձեւավորմանը նաեւ Դուք եք մասնակցել՝ 28 տարի անդամակցելով ՀՅԴ-ին։ Այսօր ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ կատարվեց Ձեզ հետ։ -Չեմ կարծում, թե ինձ լավ ճանաչողների համար անսպասելի էր։ Կուսակցական ընկերներից ոմանք գիտեին իմ դիրքորոշումը, ծանոթ էին ելույթի տեքստին։ Նաեւ նախադեպ կար․ 2013-ի սեպտեմբերին ես կողմ չեմ քվեարկել ԵԱՏՄ անդամակցությանը։ Կարգապահությունը՝ կարգապահություն, բայց լինում են վճռորոշ ընտրության դեպքեր, երբ մարդ պատասխանատվություն է զգում ոչ միայն իր կուսակցության, այլեւ իր ապրած կյանքի, պետության ու պատմության առաջ։ Սա այդ դեպքերից է։ Ես չէի կարող ինքս ինձ դավաճանել։ Շատ կուսակցականների հետ այսօր էլ մարդկային, ընկերական հարաբերություններ ունեմ։ Կարծեմ ամեն օր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր մտածում ու անգամ արտահայտվում են՝ Աղվան Վարդանյանը ճիշտ էր։ Ելույթում ինքս էի ասել, որ եթե կուսակցությունն առաջարկի, պատրաստ եմ պատգամավորի մանդատը վայր դնել։ Բայց, անկեղծ ասած, կուսակցությունից հեռացնելն անսպասելի էր։ 1990 թվականից կարգապահ Դաշնակցության մեջ ես ազատ մարդ եմ եղել։ Հպարտ ու ինքնուրույն եղել եմ միշտ։ Չեմ կարող չասել՝ այս ամբողջ ընթացքում իսկական ընկերոջ ու տղամարդու նման իմ կողքին Միքայել Մանուկյանն է եղել, ով այսօր Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՅԴ ցանկը։ Բնականաբար, մոտեցումներս չեմ վերանայել։ Եթե կարծում են, որ ես պետք է հաշվի առնեմ սոցիալական ցանցերում կոպիտ տառասխալներով գրողների կարծիքը, բացառված է։ Եթե կարծում են՝ ես պետք է ժողովուրդ համարեմ հանրային տիրույթ սոցիալական ցանցերում ամենավերջին հայհոյանքներով ու պիտակավորումներով ինքնադրսեւորվողներին, սխալվում են, եթե կարծում են՝ պետք է առաջնորդվեմ այն հրապարակով (թեկուզ՝ մեծ), որն ԱԱԾ-ին ավելի բարձր է ծափահարում, քան ազգային բանակին, չի լինելու։ -Հիմա՝ 4 ամիս անց, չե՞ք զղջում Ձեր արարքի համար, ճիշտ չէ՞ր լինի կողմ քվեարկել, մնալ խորհրդարանում եւ կուսակցությունում ու ներսից ազդել որոշումների կայացման վրա։ Առհասարակ՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները։ -Այն, ինչ կատարվում է Հայաստանում այսօր, մտահոգիչ է ավելի, քան իշխանափոխության օրերին էր։ Մենք ունենք մեկ մարդու բացարձակ իշխանություն, ում մտածողությունը, կենսափորձը կառուցողական չէ, ժխտողական է։ Մեկ մարդու իշխանությունը դատապարտված է։ Ցանկացած մեկ մարդու իշխանությունն է դատապարտված։ Աբսուրդի ենք հասել․ հանդիպում են երկրի վարչապետն ու խորհրդարանի նախագահը եւ թղթի վրա արձանագրում․ «Անկախ քաղաքական հայացքներից՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբեր կարծիքի իրավունք։ Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հակակշռման մեխանիզմը որեւէ կերպ չպետք է խաթարվի»։ Դուք հո գիժ չե՞ք՝ սա ո՞ր դարն է, Սահմանադրություն, օրենքներ չունե՞նք։ Քաղաքակրթական ի՞նչ արժեքների ու մշակույթի կրող է այս պետությունը։ Նայեք այս արձանագրման արմատը՝ սեպտեմբերի 17-ի հանրահավաքի հռետորաբանությունը։ Ասում են՝ մենք շատ ենք։ Նախ՝ ոչ մի լավ բան շատ չի լինում։ ՀՀՇ-ն էլ էր շատ, մինչեւ վերջերս ՀՀԿ-ն էլ էր շատ։ Հետո՞։ Վերջին դեպքը․ ԱԱԾ-ՀՔԾ պետերի հեռախոսազրույցները։ Ո՞վ է գաղտնալսել, այո, թեմա է, որ նույնպես իշխանության որակի ցուցիչ է։ Բայց բովանդակությունն ու խոսողների մակարդակը շատ ավելի կարեւոր ցուցիչ է պետականության վիճակի, անվտանգության հեռանկարի։ Նայեք իշխանության հուսահատ-ջղաձիգ արձագանքին այդ բացահայտմանը․ «Ջախջախելու ենք ամենքին ու ամեն ինչ»։ Հետո ի՞նչ եք անելու։ Այս մտածողությանը ես չեմ կարող երկիր վստահել։ -Դուք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարն էիք ժամանակին, 5 տարի եղել եք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Ձեր կարծիքը Քոչարյանի եւ այսօր նրա նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։ Կարծում եք, որ կոռուպցիայի դեմ պայքար չպե՞տք է մղվի, հանցագործները չպե՞տք է պատժվեն, արդարություն չպե՞տք է հաստատվի մեր երկրում։ -Նախ՝ Հայաստանի պետականությունը չի կարող Մարտի 1-ի ողբերգության պատանդը մնալ։ 10 տարի այդպես էր, վաղն էլ նոր իշխանությունը, որը, անշուշտ, գալու է, նորից վերաբացի գործն ու այսօրվա դատողների՞ն դատի։ Ու այսպես անվե՞րջ։ Պետք է մխիթարություն գտնել զոհվածների հարազատներին եւ դառնալ պետության լիարժեք կայացման գործին։ Բարդույթներով այդ գործը չի արվում։ Ասված է․ «Փորձության պահին՝ վճռականություն, պարտության ժամանակ՝ խիզախություն, հաղթանակի պահին՝ մեծահոգություն»։ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի մեր երկրի նախագահն էր։ Արժանապատվորեն ներկայացրել է երկիրը ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Միացյալ Նահանգների, ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Իրանի առջեւ, ե՛ւ արցախյան բանակցություններում։ Տնտեսությունը զարգացել է, աղքատությունը՝ կրճատվել։ Բայց վրիպել է քաղաքական համակարգի կայացման հարցում։ Այստեղ մեղքի մեծ բաժին ունի։ Այսօր նրան անվերապահ կապում են Ռուսաստանի հետ։ Բայց նրա ժամանակ ենք Եվրախորհուրդ մտել, նրա օրոք է ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերները» մոտ 200 միլիոն դոլարով օգնել Հայաստանին, այդքան էլ նվիրաբերել է ամերիկահայ միլիարդատերը։ Մյուս կողմից նայենք․ ես փոքր պետության առաջին դեմքն եմ, եւ իմ երկրում կա մարդ, նախկին նախագահ, ով գերտերություններից մեկի ղեկավարի հետ մարդկային, ընկերական ջերմ հարաբերություններ ունի։ Ինչո՞ւ չպետք է փորձեմ այդ փաստը ծառայեցնել իմ երկրի ու ժողովրդի շահերին։ Լավ, մարդու հետ պրոբլեմ ունեմ, ատում եմ, բայց հակառակն ինչո՞ւ։ Ինչո՞ւ եմ քայլեր անում, որոնք միայն վնաս կարող են բերել իմ ղեկավարած պետությանն ու ժողովրդին։ Ո՞վ կասի՝ սա խելամիտ մոտեցում է, իմ երկրի ու ժողովրդի հետ քիչ աղերս ունի։ Կարծում եմ՝ օրինականություն հաստատելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, հանրությանը համախմբելու, յուրաքանչյուր մարդու (անկախ սոցիալական, մտավոր, բարոյական սանդղակից) պետության քաղաքացի դարձնելու սխալ մեթոդ ու ճանապարհ է ընտրված։ Սա թշնամանքի, ատելության, ջնջելու, ամայացնելու ընթացք է։ Մայիսի 1-ի իմ ելույթում ասել եմ՝ բարձր եմ գնահատում Նիկոլ Փաշինյանի վճռականությունը, հետեւողականությունը, ոչ մի բանի առաջ կանգ չառնելու սեւեռումը։ Բայց այս ընթացքով երկրի առաջին դեմքի պարագայում այդ հատկանիշները կարող են աստառով շրջվել հանրության ու պետության դեմ։ -Ինչո՞վ եք զբաղված այս ամիսներին եւ առաջիկայում ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել։ -Ես անհատ եմ։ Խաղաղ-անհանգիստ։ Տասնյակ ու տասնյակ հանդիպումներ եմ ունենում մտածող, վերլուծող, ելքեր փնտրող մարդկանց հետ։ Նաեւ՝ նախագահների, վարչապետների, ներկա ու նախկին պատգամավորների։ Քննարկում եմ, մտածում, առաջարկում։ Անում եմ իմ բուն գործը՝ մի քանի բացարձակ բանաստեղծություն եմ գրել, նաեւ՝ մի երկու կիսաքաղաքական։ Մինչեւ այս հարցազրույցը մեծ դադար էի վերցրել։ Չթողեցիք ավելի ձգել այն։ Չեմ բացառում, որ արձագանքները կստիպեն այդ ոչ բանաստեղծություններից մեկը տպագրել։ Աղվան Վարդանյանի սովորական բուռն գործունեություն։ Այս երկիրն ու ժողովուրդն ամեն ինչ տեսել են։ Վստահ եմ՝ լավ է լինելու։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am