Նոր մանրամասներ Զովունիում մոր և երեխայի մահվան ելքով վրաերթից/տեսաշար,տեսանյութ/

Սեպտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ ձերբակալվել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արամայիս Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում՝գյուղի գլխավոր ճանապարհին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 38-րդ փողոցի բնակիչներ, 45-ամյա Գայանե Մանուկյանին և նրա տղային՝ 7-ամյա Տիգրան Վարդանյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չէր դիմել, սակայն եթե ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները օպերատիվորեն չժամանեին դեպքի վայր, ապա հնարավոր է՝ մահացածի հարազատները հաշվեհարդար տեսնեին նրա նկատմամբ: Տեղում ճիշտ կողմնորոշվելով, ոստիկանության Եղվարդի բաժնի ոստիկան Գալուստ Շառոյանը կարողացավ արդարացիորեն իրենց նյարդերին չտիրապետող ժողովրդի միջից վարորդին դուրս բերել և տեղափոխել ոստիկանական ավտոմեքենայի մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացած կնոջ ամուսինը 2016 թ-ի դեկտեմբերի 3-ին Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի դիմաց իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DՏ 417 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 52-ամյա Արմեն Մխիթարյանին: Վերջինը տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր: Ցավալի զուգադիպությամբ՝ Ն. Վարդանյանի երեխան նույնպես տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն և նույնքան ժամանակահատվածում էլ մահացել է: Այդ ժամանակ նա նույնպես փախուստի չի դիել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 22 ՏՍ 375 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում՝ գլխավոր փողոցում, վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի: Վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել էր, իսկ երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ նույնպես մահացել էր: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատի թիվ 15 խումբը՝ խմբի հրամանատար Վազգեն Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր երեխային հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ մասի պետ Հովհհաննես Ազարյանն ու Նաիրիի ոստիկանապետ Դ. Գևորգյանը: Վարորդը փախուստի չէր դիմել, նրան ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի ուղեկցությամբ տեղափոխել էին ոստիկանության Նաիրիի բաժին: Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատւ հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am