Փաշինյանը բացահայտեց

Լրագրողների հետ հանդիպմանը Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, ներկայացնելով իրենց տեսակետը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության վերաբերյալ, հայտարարեց. «ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրության վերաբերյալ նրանց կողմից ասուլիսի ժամանակ տրված պարզաբանումներից հստակ երեւում է, որ այդ ձայնագրության բովանդակությունն ամբողջությամբ իրական է, այսինքն՝ կեղծված կամ մոնտաժված չէ: Այդ խոսակցություններն իրականում եղել են եւ ունեցել են հենց այդ բովանդակությունը:  Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող՝ առաջին ատյանի դատարանի դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ: Այդ մասին է վկայում ՀՀ ԱԱԾ տնօրենի հետեւյալ արտահայտությունը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը»: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱԱԾ տնօրենը հերքեց իր և դատավորի խոսակցության փաստը, դատավորը ևս հերքեց, թե զանգել է ԱԱԾ տնօրենին: Այնինչ, ըստ փաստաբանի, Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ստացել է զանգեր ԱԱԾ տնօրենից, թե «հիմա էլ դատական համակարգն է տրիվոգա դրել»: Վարչապետի ելույթից, ըստ նրա, բացահայտվում է այն, որ նախքան Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը դատավորը իր գործողությունները համաձայնեցրել է քրեական հետապնդման մարմինների հետ: Ավելին, նրա խոսքով, սա փաստում է, որ դատավորը նախօրոք զգուշացրել է այդ մարմինների ղեկավարների ու վարչապետին, որ քրեական «գործը ջուր է, տակը բան չկա»: Ըստ նրա՝  ուշադրության է արժանի նաեւ խոսակցության հետեւյալ հատվածը. «Գնա վարչապետի հետ խոսա էլի, ընգեր։ Որտեւ ես խնդրել եմ, որ տանեն կալանքի»: Ասվածից երեւում է, որ վարչապետը նույնպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից է եղել այս գործով կիրառվելիք խափանման միջոցների հարցի քննարկմանը: Վարչապետը, ՀՀ Ազգային ժողովում այդ ձայնագրության հետ կապված տված իր պարզաբանումների մեջ, ի թիվս այլնի, նշել է. «ստացել եմ զանգեր ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն ա տրիվոգա դրել էսպես ասած, տարբեր բաներ են ասում, ընդհուպ ասում են, որ գործը ջուր ա բան չկա տակը, ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ՝ ասում են՝ ահազանգ կա, չգիտեմ ինչ դատավոր զանգել ա, թե չգիտեմ … անկեղծ ասած մինչեւ հիմա չգիտեմ էլ զանգել ա, չգիտեմ էդ կոմունիկացիան ոնց ա եղել, մանրամասներն երեւի էական էլ չի, ասել եմ, որ գիտեք ասել են սենց բան կա, ասում են, որ լավը չի գործը պինդ չի, ինքը ասել ա, որ գիտեք մենք քննչական մարմին ենք եւ գիտենք ինչ ենք անում»: Վարչապետի ելույթի այս հատվածով ուղղակիորեն հաստատվում են հեռախոսային խոսակցությունների այն դրվագները, որոնցից երեւում է, որ դատավորը, նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը, իր գործողությունները համաձայնեցներ է քրեական հետապնդման մարմինների ղեկավարների հետ: Ինչը ոչ պակաս կարեւոր է՝ նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը՝ առաջին ատյանի դատարանի դատավորը, պարզվում է, զգուշացրած է եղել այդ մարմինների ղեկավարներին ու վերջիններիս միջոցով նաեւ վարչապետին, որ քրեական գործը հիմնավոր չէ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են բոլոր պատկան մարմիններին՝ սույն հայտարարության մեջ մատնանշված փաստերին համարժեք իրավական գնահատականներ տալու եւ հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու կոչով»։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am