Եթե կալանքը տան, Քոչարյանը կսկսի գրել. ինչ են պարզել փաստաբանները

«Պարոն Քոչարյանն այդ ձայնագրման հետ նույնքան առնչություն ունի, որքան այստեղ նստած յուրաքանչյուր անձ: Այն տարբերությամբ , որ գաղտնալսման բովանդակությունը նրան է ամբողջությամբ վերաբերում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսել և ձայնագրել է Ռոբերտ Քոչարյանը: «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել են ինչպես հեռախոսային խոսակցություններ պարունակող նյութը, այնպես էլ այդ նյութի հետ առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեկնաբանությունները: Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության, ներառյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ»,- ասաց փաստաբանը: Ալումյանի խոսքով՝ հատկանշական է ԱԱԾ տնօրենի արհարամարհական վերաբերմունքն առաջին ատյանի դատարանի դատավորի հանդեպ: Ըստ Ալումյանի՝ խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենն անձի կալանավորման վերաբերյալ ուղղակի ցուցում է տվել առաջին ատյանի դատարանի դատավորին: Նրա խոսքով՝ ուշադրության է արժանի նաև խոսակցության այն հատվածը, երբ ՀՔԾ պետը ԱԱԾ պետին ասում է, որ նա գնա ու խոսի վարչապետի հետ: Փաստաբանի խոսքով՝ սա փաստում է, որ վարչապետը ևս մասնակից է եղել այս գործով խափանման միջոցի հարց քննարկմանը: Խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ կալանավորման կիրառումը դառնում է ոչ թե օրիանական նպատակով, այլ այն նպատակով, որ անձին ստիպեն ցուցմունք տալ ինքն իր կամ գործով անցնող մեկ այլ անձի դեմ: Այդ մասին է վկայում ՀՔԾ պետի այն արտահայտությունը, թե եթե կալանքը տան, Քոչարյանը կսկսի գրել: Լրագրողներից մեկը նկատեց՝ « վախեցած դատավոր» արտահայտությունը հնչում է թե գաղտնալսված հեռախոսազրույցում, թե Քոչարյանի հարցազրույցում. արդյոք դա պատահականություն է: «Ես նիստին ներկա եմ եղել, էթիկապես չեմ կարող ինձ թույլ տալ օգտագործել «վախեցած» բառը, բայց որոշակի անհանգստություն կար: չեմ ուզում ավել գնահատակն տալ՝ վախեցած էր, թե՝ չէ: Դա այն բառը չէ, որ 2 տարբեր տեղերում ինչ-որ խնդիր առաջացնի: Դա պարզապես զուգադիպություն է, կապ չի կարող լինել: Մտքեր հնչեցին, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն է գաղտնալսել, այլև իր փաստաբաններն են գաղտնալսել և տարածել: Ուղղակի շատ կարճ ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում:Անհեթեթությունները հետագա մեկնաբանման ենթակա չեն »,- ասաց Քոչարյանի փաստաբաններից մյուսը՝ Արամ Օրբելյանը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am