ՀՀԿ-ն ռեւանշ է վերցնում

Ազգային ժողովում բուռն քննարկում ծավալվեց Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։ Ելք խմբակցությունը պնդում էր, որ ԱԺ-ն դեռեւս չի կարող ստեղծել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գատղտնալսման հարցով հանձնաժողով, քանի որ գործով նախաքննություն է ընթանում, իսկ ՀՀԿ-ականները հակադարձում են, որ քննության առարկան գլոբալ է լինելու, մասնավորապես՝ ապօրինի ձայնագրության հնարավորությունների վերաբերյալ։ Քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցով զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը հիմնավորեց հետեւյալով․ «Այո, խոսքը ԱԺ կանոնակարգ օրենքի 23-րդ հոդվածի մասին է, և խնդիրը վերաբերում է նրան, որ, այո, կոնկրետ փաստերի հետ կապված հարուցվել է քրեական գործ: Երկու նկատառում՝ առաջինը, կոնկրետ քրեական գործերի մասին չէ խոսքը կամ կոնկրետ հանգամանքների: Ես ընդհանրացրեցի և ասացի, որ սա մեզ բերում է այն եզրահանգման, որ եթե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնիության սկզբունքը խախտվել է, ապա դա առնվազն հիմնավոր կասկածի տեղիք է տալիս ցանկացած քաղաքացու համար՝ արդյոք իր հեռախոսային խոսակցության գաղտնիությունը պատշաճ երաշխավորված է»,- մանրամասնեց Կոստանյանը: Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն հակադարձեց Գևոգ Կոստանյանին. «Պարոն Կոստանյան, դուք իրավաբանականում դաս եք տալիս, եթե ձեր ուսանողը ձեզ այսպես պատասխաներ, պետք է երկուս նշանակեիք, ուղարկեիք տուն»: Նա ասաց, որ ուզում են գործի անունը դնել տանձ, թե խնձոր, միեւնույն է դրանից խնդրի բնույթը չի փոխվում։ Գևորգ Կոստնայանը վրդովվեց. «Պարոն Սիմոնյան, իմ դասախոսական գործունեության վերաբերյալ ձեր գնահատականները դուք չեք կարող տալ, որովհետև դժբախտաբար ես ձեզ դաս չեմ տվել: Եթե ես ձեզ դաս տված լինեի, դուք նման ձևով չէիք վերաբերի Քրեական օրենսգրքին ու ԱԺ կանոնակարգ օրենքին»: Կոստանյանը կրկնեց, որ այն հանգամանքները, որոնցով քրեական գործ է հարուցված, հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ: Դրա համար այդ հանգամանքները հիմք են հանդիսացել, որպեսզի խորհրդարանը քննարկման առարկա դարձնի հարցը՝ արդյոք մեր երկրում նամակագրության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության և արդար դատաքննության իրավունքը պաշտպանված է, թե ոչ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ՝ հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքի 23-րդ հոդվածին, ասաց, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության այլ փուլում գտնվող հարցերը:«Քրեական երկու գործ է հարուցվել. ի՞նչ ենք քննարկելու: Օրենք մի՛ խախտեք, հարգելի գործընկերներ»,- հայտարարեց պատգամավորը: Չնայած քննադատությունների՝ ԱԺ-ն ընդունեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Կողմ քվեարկեց 47, դեմ՝ 14 պատգամավոր: Նախքան քվեարկությունը ՀՀԿ-ականների կողմից հայտարարվեց, որ իրավունքի ուժով Քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծվել է, քանի որ բավարար ստորագրություններ են հավաքվել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ հանձնաժողովում ՀՀԿ-ից կընդգրկվի 5, Ծառուկյան դաշինքից՝ 3, Ելք-ից՝ 2 և ՀՅԴ-ից՝ 1 պատգամավոր: Ուշագրավ է, որ կողմ քվեարկեց ՀՅԴ խմբակցությունը, դեմ Ելք-ն ու ԲՀԿ-ից ներկա որոշ պատգամավորներ։ Ըստ էության՝ ՀՀԿ-ն այս հանձնաժողովի միջոցով ջրի երես է հանելու նոր իշխանությունների բոլոր շինծու հայտարարությունները, որոնցով ազդում են հեղափոխական զանգվածների վրա, քանի որ այդ հանձնաժողովը պաշտոնական հարցումներ է ուղարկելու իրավասու մարմիններին՝ ԱԱԾ, ՀՔԾ, դատավորներ եւ այլն, հրավիրելու այդ մարմիններից ներկայացուցիչներ եւ ցույց տալու ողջ իրականությունը։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ռեւանշ է վերցնում եւ իշխանությունների դեմ հակագրոհի անցնում բոլոր հարթակներում։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն է հորդորել Մոնիթորինգային հանձնաժողովին քննության տակ վերցնել Հայաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ իր խոսքով՝ խոսքի ազատության, ժողովրդավարության հետընթացը եւ նախկին իշխանավորների նկատմամբ քրեական հետապնդումների փաստը։ Անի Սահակյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am