Ինչ կապ ունի «Սանիթեքը» քաղաքական գործիչների հետ

«Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը որևէ առնչություն չունի այլ ընկերությունների ու մարդկանց հետ, այդ թվում՝ քաղաքական գործիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը՝ անդրադառնալով հատկապես սոցիալական ցանցերում հնչող այն տեսակետին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ընկերությունը պատշաճ կերպով չի աշխատում: Նիկոլաս Թավիլի խոսքով՝ իրենք ավելի քան 14 միլիարդ դրամի ներդրում են կատարել Հայաստանում և երբեք սաբոտաժի չեն գնա ու չեն կորցնի իրենց ներդրումները: «Երբ «Սանիթեքը» որոշեց մասնակցել միջազգային տենդերին, շատ մանրամասն վերլուծություն կատարեցինք արժեքի հետ կապված, որոշեցինք մուտք գործել ու աշխատել Հայաստանում փոքր եկամուտով՝ հետո ավելի ընդլայնվելու ակնկալիքով: Սակայն մինչ այս պահը որոշակի խնդիրների ենք հանդիպել»,-ասաց Նիկոլաս Թավիլը: Նա նախ մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» պայմանագիրը, որը ենթադրում է ծառայությունների մատուցում երեք ուղղություններով: «Առաջինը՝ տնային տնտեսությունների աղբի հավաքագրում, ինչը չի ներառում ոչ կանաչապատման, ոչ շինարարական աղբը: Ընկերությունը պատասխանատու է աղբատար խողովակի ներքևում գտնվող աղբի հեռացման, բայց ոչ խողովակի հետ կապված խնդիրների համար: Երկրորդը՝ սանիտարական մաքրումն է, երրորդը ներառում է ձմռանն առաջացող մաքրման աշխատանքները»,-նշեց ընկերության ղեկավարը: Խոսելով խնդիրների մասին՝ «Սանիթեքի» ղեկավարը նկատեց, որ տարեկան իրենց հաշվարկած 100 վնասված և ամբողջովին շահագործումից դուրս բերելու ենթակա աղբամանների փոխարեն իրենք այսօր՝ ընկերության՝ Հայաստան մուտքից չորս տարի անց, ունեն ավելի քան 1000 այրված, 2 հազարից ավելի վնասված աղբամաններ։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը վնասվում կամ փչանում է ոչ աշխատակիցների մեղքով, այլ արտաքին ներազդեցությունների արդյունքում: Թավիլի հավաստմամբ՝ բազմիցս դիմել են քաղաքապետրանին, որպեսզի վերջինս նոր աղբամաններ գնի, բայց իրավիճակը չի շտկվել: «Հայաստան մուտք գործելիս մենք ցանկանում էինք բարձրացնել աղբահանության մակարդակը՝ այն համապատասխանեցնելով միջազգայինստանդարտներին: Ամբողջ աշխարհում աղբամաններն օգտագործվում են միայն անձեռոցիկի, շշերի, ծխախոտի համար, բայց ոչ մեծ կենցաղային աղբի համար: Մենք այս մասին բազմաթիվ նամակներ ենք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ այս հարցում ևս մեզ աջակցեն, քանի որ աղբի կառավարումը մշակույթ է: Դա պետք է սերմանել դպրոցներում, պետք է մարդկանց սովորեցնել»,-հավելեց «Սանիթեքի» ներկայացուցիչը: Մյուս խնդիրը, որի մասին բարձրաձայնեց Նիկոլաս Թավիլը, Նուբարաշեն աղբանոցի և դեպի այնտեղ տանող ճանապարհների վատ վիճակն է: «Մեզ խոստացել էին, որ արագ կարգով կվերանորոգեն ու աղբանոցը կբերեն պատշաճ տեսքի, մինչ այս պահը դրանք շատ վատ վիճակում են»,-ասաց նա: Նիկոլաս Թավիլը ներկայացրեց մի քանի թվեր՝ կապված իրենց գործունեության և կատարված ներդրումների հետ: Մասնավորապես, իրենց կողմից ներմուծվել ու գործի է դրվել 150 սարքավորում, մեքենա, շարժակազմ, 5 հազար աղբաման, որոնք գերմանականեն և օգտագործվում են ողջ Եվրոպայում, աշխատանքով են ապահովում 900 աշխատողի, տարեկան 1 միլիարդ 250 միլիոն դրամի աշխատավարձ են տալիս, 780 միլիոն դրամի՝հարկային պարտավորություն են կատարում, ամսական 420 միլիոն դրամ են ներարկում տնտեսություն: Առաջիկայում էլ պատրաստվում են նոր քաղաքապետի հետ բանակցություններից հետո ներդրումներ իրականացնել: Հարցին՝ արդյոք ընկերությունն այս տարիներին շահույթո՞վ է աշխատել, որին ի պատասխան Նիկոլաս Թավիլն ասաց. «Այս շուկա մուտք գործելիս մենք մեր առջև խնդիր էինք դրել աշխատանքի արդյունքում ծածկել ծախսերն ու ունենալ շատ փոքր շահույթ: Հիմա արդեն կորստով ենք աշխատում: Կազմակերպությունն ի վիճակի է վճարելու իր ծախսերը, բայց ոչ մի կերպ շահույթ չենք ունենում, բայց փոխարենն ամեն ամիս որոշակի ներդրումներ ենք ներգրավում: Ֆինանսական ծրագիրը լավ է աշխատել մինչև 2016-ը, բայց այդ տարվա ձմեռվանից հետո որոշակի անկում է նկատվել: Պայմանագրով մենք 2 հազար տոննա աղբ պետք է ունենայինք ձմռանը, բայց ծանր ձմռան արդյունքում «Սանիթեքը» ստիպված էր 6 հազար 300 հարյուր տոննա աղբի աղբահանումը սպասարկել»,-ասաց ընկերության ղեկավարը: «Ինչու խնդիրների մասին ավելի վաղ չէիք բարձրաձայնում» հարցին էլ ի պատասխան՝ Նիկոլաս Թավիլն ասաց, որ բիզնեսը էթիկա է, դրա համար էլ իրենց առնչվող խնդիրների պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա: Լուռ չեն եղել, բայց խոսկան էլ չեն եղել: Բազմիցս ասել են, որ ունեն խնդիրներ աղբամանների հետ կապված: «Գուցե մեր մեղավորությունն է, որ շատ չենք խոսել այդ մասին: Հետագայում, երբ ամեն ինչ կարգավորվի, կարող ենք այդ հարցերը դեռ քննարկել»,-հավելեց նա: Անդրադառնալով աղբահանող երկրորդ օպերատոր ունենալու հարցին՝ նա առաջարկեց սպասել նոր քաղաքապետարանի ձևավորմանը, որի հետ իրենք կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ պայմանագրի հետ կապված, փոխադարձ համաձայնությամբ կտեսնեն՝ ինչ կլինի: Ինչ վերաբերում է իրենց կողմից մատուցվող ծառայության արժեքի հնարավոր բարձրացմանը, ընկերության ներկայացուցիչը նշեց, որ նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո կարող են խոսել այդ մասին:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am