Փաշինյանը պատրաստվում է հաջորդ հեղափոխությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հնարավոր չլինի հասնել նաև տնտեսական հեղափոխության: ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

«Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի թավշյա, ժողովրդական  հեղափոխություն: Եվ ես ուզում եմ ասել, որ սա ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեքների հեղափոխություն է: Բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել տնտեսական հեղափոխության: Եվ այդ առումով, թերևս, հիմա մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, երբ պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա  համաձայն է հնչող կարծիքների հետ, որ տնտեսական գործունեության համար շատ հստակ կանոններ են պետք: «Եվ, ըստ էության, մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով Հայաստանում դեռևս ոչ բոլորն են դրան հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ արագ հրավիրել եմ գործարար շրջանակներին և արել հետևյալ հայտարարությունը, որ որևէ գործարար, որևէ գործարար շրջանակ, որևէ ընկերություն, իմ ընտրվելուց սկսած, ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ, ըստ էության, մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում, ներդրողների հետ հարաբերություններում ունենք երկու պայման և երկու շահագրգռվածություն. Գործունեությունը պետք է լինի օրինական, օրենքին լիարժեք համապատասխան, և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն»,- մանրամասնեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ի գիտություն է ընդունել բիզնեսից եկող այն ազդակները, որ ՀՀ Հարկային օրենսգիրքը չափազանց խառնիճաղանջ է ու տնտեսական գործունեությունը բարդացնող, ինչի արդյունքում  հիմա ձեռնարկել են Հարկային օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ: «Բայց մենք բախվում ենք նաև մի խնդրի հետ, որը կապված է նախկինում գոյություն ունեցած քաղաքական համակարգի հետ: Որևէ ընկերություն չի կարող գործել տվյալ երկրի իրականությունից կտրված: Եվ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ, որոնք գործել են Հայաստանում, ստիպված են եղել գործել այն խաղի կանոնների և տրամաբանության շրջանակներում, որոնք գոյություն են ունեցել, մասնավորապես, ընդարձակ կոռուպցիան և հովանավորչությունը: Ի դեպ, ասեմ, որ վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցելելը, որովհետև «Քարֆուր»-ը իմ վարչապետ ընտրվելու պահին միակ սուպերմարկետն էր, որը գործում էր օրենքին համապատասխան: Եվ այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց: Եվ ես հիմա կարող եմ ասել, որ այդ փոքրանալու գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետները գործում են օրենքին համապատասխան, և այլ տարբերակ ուղղակի լինել չի կարող»,- նշեց վարչապետ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նաև հավելեց, որ ստիպված են եղել և ստիպված են որոշակի հարցեր պարզաբանել մի շարք ընկերությունների հետ, որոնք ունենք տարբեր ծագում` գերմանական, ռուսական, իտալական, ֆրանսիական և այլն: «Բայց մեր գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, մեր գործողությունների նպատակն այդ ընկերությունների և մեր համագործակցությունն առավել արդյունավետ , առավել արդար դարձնելն է, այդ ընկերությունների շահերն առավել պաշտպանելն է, այդ թվում` չարաշահումներից: Երբ մենք ինչ-որ ոլորտում ունենք խնդիրներ, պետք է հասկանանք, թե ինչ սխալ է արել կառավարությունը, ինչ սխալ է արել համապատասխան գործընկերը, որովհետև, եթե կան խնդիրներ, նշանակում է յուրաքանչյուրս ինչ-որ բան այնպես չենք արել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նաև նշեց, որ շատ դեպքերում ընկերությունների և կառավարությունների միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության շահը և ժողովրդի շահը ընդհանրապես հաշվի չի առնվել: «Եվ սրանում ես ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև ընկերությունը, բնականաբար, պետք է իր շահերից հանդես գա, իսկ պետության շահերը պետք է ներկայացնեն այն պաշտոնյաները, ովքեր բանակցում են այս կամ այն պայմանագրի վերաբերյալ: Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` մենք հասկանում ենք, որ Հայաստանի ներկայացուցիչները ոչ թե Հայաստանի պետության և ժողովրդի շահերի դիրքերից են հանդես եկել, այլ` անձնական, կլանային, և, կներեք, նույնիսկ մաֆիոզ: Եվ այս իրավիճակները պարզելու համար մենք պետք է հասկանանք այդ հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում մենք կունենանք վերնագիր առանց բովանդակության»,- եզրափակեց վարչապետը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am