«Ես երբեք շոու անելով չեմ զբաղվել». Վալերի Օսիպյանը՝ օլիգարխների թիկնազորին «պառկացնելու օպերացիաների» մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ օլիգարխների թիկնազորին «պառկացնելու օպերացիաները» հասարակության մեջ «ռեյդ-շոուներ» են անվանում,հայտարարեց.«Շոու անելու այնքան տարբերակներ կան, բայց ես իմ գործունեության ընթացքում երբեք շոու անելով չեմ զբաղվել»:
«Լավ հայտնի է, թե ովքեր են շոումենները:Փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա»,- ասաց Վ.Օսիպյանը՝ ընգծելով, որ ոստիկանությունը երբևէ այնքան լավ չի աշխատել, ինչպես հիմա: