«Պարոն վարչապետ, վերջ տվեք Ձեր այդ քաղաքական դալտոնիզմին». Ռուբեն Հակոբյան/տեսանյութ/
Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին մեզանում ձևավորված ներքաղաքական վիճակի վերաբերյալ, ինչը պայմանավորված է հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմամբ: Վարչապետի կողմից հասարակությանը սև և սպիտակի բաժանումը քաղաքագետը դիտում է ճանապարհ հասարակության տարբեր շերտերին ներհասարակական անտագոնիզմ տանելու, ինչը կարող է դառնալ քաղաքացիական բախումների պատճառ: Ժամանակին ԱԺ արտահերթ ընտրությունների չկազմակերպելը նախկին պատգամավորը դիտում է վարչապետի կողմից պետական շահի ստորադասումը սեփական կուսակցական շահին: Մանրամասն՝ տեսանյութում:
