«Ինչո՞ւ դեռևս ունենք քաղբանտարկյալներ». Հայկ Կյուրեղյան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, ով պատիժը կրում է բաց ռեժիմում, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բաց կալանքի ռեժիմի խնդրին:   «Նախ շնորհակալություն ձեզ՝ սիրելի հայրենակիցներ, համաքաղաքացիներ և, իհարկե, մեր ֆեյսբուքահայություն (ֆեյսբուքչիներ)։ Ինչքան էլ խիստ ցանկություն ունենաjի շնորհակալություն հայտնել իշխանություններին՝ չեմ կարող, քանի որ դեպքերն ապացուցեցին, որ միայն ձեր ֆեյսբուքյան դժգոհությունն ու ճնշումն էր, որ ապահովեց իմ ազատվելը։ Մեր հարգելի և շատ կարևոր լրատվամիջոցներ՝ այս դեպքի վերաբերյալ չցանկացա հարցազրույց ունենալ, երևալով տանը՝ սուրճի առաջ նստած. թյուր պատկեր է լինում, ամբողջական պատկերի համար պետք է նկարել բանտում եղած օրերը, սպասումը արհեստականորեն ձգձգվող որոշմանը՝ դուրս կգաս նորից թե չէ։ Հիմա ի պատասխան պ. Փաշինյանի՝ այն մեզ միմյանց հակադրելուն՝ թե ինչո՞ւ մենք ընդունեցինք բաց կալանքի տարբերակը իսկ Շանթ Հարությունյանը՝ ոչ։ Գուցե մինչ այս այլ պատճառներ նշեի բազմաթիվներից,.թե ինչու մեր համաձայնությունն այդ ժամանակավոր լուծմանը, չի պարտավորեցնում, որ մյուս քաղբանտարկյալները նույնպես նմանատիպ որոշում ընդունեն, կամ էլ՝ հրաժարվեն իրենց չբանտարկվելու իրավունքից։ Պատասխանում եմ Ձեզ, որ Շանթն ավելի հեռատես էր. իսկ ինչո՞ւ ընդունել բաց ռեժիմ գնալու կիսակալանավոր տարբերակը, որպեսզի ամեն ամիս մեր ժողովուրդը մի միկրոցույց սկսի փողոցներում և ֆբ-ներում՝ մեզ բաց թողնելու համա՞ր։ Ի վերջո, հո խաղալիք չէ՞ մեր մտահոգ ժողովուրդը (կամ ժողովրդի մի մասը)։ Չորս ամիս է, ինչ փոխվել են իշխանությունները, ինչո՞ւ դեռևս ունենք քաղբանտարկյալներ։ Ինչպե՞ս կարելի է երկրի առաջին դեմքի մակարդակով մանիպուլիացիա՝ «ես չեմ միջամտում դատական համակարգին»: Պ. Փաշինյա՛ն, երկրում քաղբանտարկյալների առկայության պատասխանատվությունն ամենաառաջինը կրում են երկրի քաղաքական իշխանությունները, սա աքսյոմային ճշմարտություն է, անառարկելի՛, անքննարկելի՛։ Այո՛, սա անմիջականորեն հենց Ձեր ապօրինության հետևանքն է՝ Ձեր հանցանքը, որ մեր և Ձեր հայրենակիցները, որոնք անմնացորդ նվիրվել և պայքարել են հենց մեր և Ձեր համար, մեր և Ձեր իրավունքների և ազատությունների համար՝ այսօր գտնվում են ճաղերի հետևում և ստիպված են ապրել իրենց ընտանիքներից անջատ։ Ինչի՞ համար, որ չափից ավելի՞ են սիրել մեզ և Ձեզ։ Նրանց ազատ արձակման ուշացնելը հարված է, մեր ամբողջ հայության ուժերով նախաձեռնված, բայց դեռևս չիրացված փոփոխությունների սրտին։ Բավականին շա՜տ է ուշացված, սա խիստ կենսական հարց է փոփոխություների մեկնարկը չտապալելու համար, չասեք միայն՝ սպառնում եմ Ձեզ. ես առկախ սպառնալիքի մասին եմ ահազանգում Ձեզ։ Բաց կալանք։ Նշեմ, որ մենք այս լուծումն ընդունեցինք, որպես միջանկյալ, ժամանակավոր լուծում, այն ենթադրում է վեց ամիս արձակուրդի հնարավորություն, և մյուս վեց ամիսը նորից բանտում: Տարբերությունը բաց կալանքի և, ասենք, Կոշի կամ Սևանի զոնի միջև այդ արձակուրդներն են և ելի մանր արտոնություններ։ Այսինքն՝ սա ազատություն չէ, սա որպես միջանկյալ լուծում է մեզ առաջարկվել։ Եվ՛ Շանթը, և՛ Սմբատը, և՛ Արմենը, և՛ Պավլիկը, և՛ այլոք պետք է ազատության մեջ լինեն, և այդ ազատությունը չլինի միայն ֆիզիկական, այլ քաղաքական ևս՝ հնարավորություն ընտրելու և ընտրվելու։ Միայն դիկտաորական ռեժիմներում է, որ արգելվում է որևէ մեկին մասնակցել ընտրության։ Հ.Գ. Համաներման շնորհումը նույնպես հեղափոխական պարտադիր ատրիբուտ է, սրա մասին կարդացեք ցանկացած պատմության գրքում, պատմական գրականության մեջ»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am