Խաչատրյան քույրերից ևս մեկին են ուղարկել հոգեբանական փորձաքննության
RIA Novosti-ն գրում է,որ Մոսկվայի Հասարակական ուսումնասիրության հանձնաժողովի գործադիր քարտուղար Իվան Մելնիկովը տեղեկացրել է այն մասին,որ Ռուսաստանում բնակվող և բռնապետ հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից ևս մեկը ուղարկվել է հոգեբուժական և հոգեբանական փորձաքննության: Անգելինային տեղափոխել են Սերբսկու անվան ինստիտուտ: «Ամենայն հավանականությամբ տվյալ գործընթացը, որին ուղարկվել են ավագ և միջնեկ քույրերը, կտևի մի քանի օր: Կարծում եմ՝ արդյունքները կհրապարակվեն արդեն հաջորդ շաբաթ»,- ասել է Մելնիկովը: Ավելի վաղ ր Քրիստինա Խաչատրյանը՝ երեք քույրերից ամենամեծը ևս, ուղարկվել է այդ փորձաքննությանը:
