Տղամարդը գնդակահարել է 5 մարդու եւ ինքնասպանություն գործել
ABC30 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը հայտնում է ,որ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում տղամարդը գնդակահարել է 5 մարդու, այնուհետեւ ինքնասպան եղել: Հրաձիգն ու նրա կինը նախապես եկել են ավտոտրանսպորտային ընկերություն, որտեղ վիճաբանել են մի տղամարդու հետ: Կասկածյալը նախ գնդակահարել է այդ տղամարդուն, ապա՝ իր կնոջը: Այնուհետեւ ֆիրմա է եկել եւս մեկ մարդ, եւ հրաձիգը նրան հետապնդել է ու նույնպես գնդակահարել: Դրանից հետո կասկածյալը մեքենայով այլ վայր է եկել, որտեղ եւս երկու մարդու է սպանել: Ապա մեքենա է առեւանգել, որում երեխայի հետ կին է եղել: Նրանց հաջողվել է փախչել: Իսկ կասկածյալը կայանատեղի է գնացել, որտեղ ինքնասպանություն է գործել, փոխանցում է հեռուստաալիքը:
