Նոր ներդրումներ չեն լինի, դեռ կսպասեն՝ հասկանալու, թե ինչ է իրենից ներկայացնում այս դեմագոգ և պոպուլիստ մարդկանց կառավարությունը. Անդրանիկ Միհրանյան

Նույնիսկ կասկած չունեմ, որ գործարարներն առայժմ ձեռնպահ կմնան ՀՀ-ում նոր ներդրումներ իրականացնելուց. Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ ընդգծելով միջազգային որոշ ընկերությունների նկատմամբ եղած խոչընդոտները: «Նրանք դեռ կսպասեն՝ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այս պոպուլիստ, դեմագոգ ու կիսագրագետ մարդկանց կառավարությունը Հայաստանում»,- ասաց նա: Միհրանյանը նշեց, որ օրինակ Հարավկովկասյան երկաթուղում եղած չարաշահումերի մասին բարձրաձայնվեց: «Բայց սկզբից այլ գումար են ասում՝ 19 000 դոլարի հարկ չեն մուծել,  հետո ասում են 60 մլն դոլարի: Գիտե՞ք ինչ՝ դրանք շատ տարբեր թվեր են, իհարկե եթե հնարավոր է ապացուցել, որ նման չարաշահումներ են արվել՝ բոլորին պետք է ձերբակալել, բանտարկել և այդ դրամները ձեռքներից վերցնել, բայց սա ոչ թե պետք է ամպագոռգոռ հայտարարություններ լինեն, այլ լինի լուրջ հետաքննություն, որը վերջանա ապացույցներով և արգումենտներով, ոչ թե հենց այնպես դատարկ-դատարկ, փողոցին հաճոյանալու համար ամպագոռգոռ հայտարարություններ անեն»,- ասաց նա: Անդրանիկ Միհրանյանը որպես օրինակ բերեց ռուս գործարարների հետ վարչապետի հանդիպումը և նշեց, որ բավական քննադատական խոսքեր եղան: «Եղել են դժգոհություններ ռուս գործարարների կողմից, և անհանգստությունները եղել են ընդհանուր, և երբ ասվել է սևեր ու սպիտակներ, այդպիսի հարց էլ է եղել, որ եթե բաժանում եք սևերի ու սպիտակների, դուք ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք, որ մարդիկ պետք է գան ներդրումներ անեն, և հանկարծ կարող է վաղն ասեն՝ դուք սպիտակներից չեք, սևերից եք»,-ասաց նա: Բացի դրանից, Միհրանյանը նկատեց, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հիմնավոր է ասել, որ եթե փակում եք պետական և մասնավոր կառույցները, գոնե մասնավորի հետ խորհրդակցեք. «Սա ինքնիրավչություն է, ոչ թե դեմոկրատական ձևով հարցերը լուծելու տարբերակ: Մի խոսքով՝ տպավորություն էր, որ նա ամեն ինչի նկատմամբ ուներ հետաքրքրություն, բայց հետարքրքությունը կորցնում էր, երբ խոսում էին տնտեսական հարցերի մասին, ներդրումների մասին»,- ասաց նա: Քաղաքագետը նշեց, որ չորս ամիս անցել է, բայց այս կառավարությունը նույնիսկ փորձ չի արել ձևակերպելու, թե ինչպիսի տնտեսական ծրագիր են պատրաստել։ «Իհարկե, հեղափոխությունը, որն անցնում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ, ենթադրում է, որ ինչ-որ մաքրում պետք է լինի հասարակության մեջ, բայց այդ ամբողջ հեղափոխական մաքրումը կբերի ճիշտ հակառակ արդյունքների, որովհետև այդպես՝ հեղափոխական բոլշևիկյան ձևով փորձել ամեն ինչ մաքրել, նշանակում է՝ ամեն ինչը կոտորել, ջախջախել և այլն: Կարող եմ ասել, որ այդ տղան, որ ուզում էր դառնալ ղեկավար,  նա որևէ «գառաժ» ղեկավարե՞լ է. եթե մարդը «գառաժ» չի ղեկավարել, ընդհանրապես ղեկավարման փորձ չունի, մասշտաբ չունի, հասկացողություն չունի, միայն ունենալով լավ ցանկություններ՝ որևէ հաջողության չի հասնի: Այդ լավ ցանկություններով կարող է և՛ իրեն, և՛ ժողովրդին տանել դեպի կործանում: Ինչպես ասում են, բարի ցանկություններով սալահատակված է ճանապարհը դեպի դժոխք»,- ասաց նա:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am