ՀՀԿ-ից՝ Նիկոլ Փաշինյանին. «լավագույն ավանդույթները» շարունակվում են

Երբ ներկայիս իշխանության մասնիկ հանդիսացող մի շարք անձինք դեռևս ընդդիմություն էին՝ ասենք մի 4-5 ամիս առաջ, նրանց կողմից որպես գերխնդիր բարձրաձայնվող հարցերից մեկն էլ ՀՀԿ-ի դարաշրջանի Հայաստանին բնորոշ կլանայնությունն էր: Ընդդիմությունը որպես Հայաստանի ներքին ջլատման հիմնական նախապատճառ մատնանշում էր երկրում նախնադարին բնորոշ կառավարման համակարգի գոյության հանգամանքը: ԽԾԲ-ն ոչնչացնում է երկիրը՝ հայտարարում էին ներկայում իշխանության գլխին հայտնված ուժերը: Փաստերը ցույց են տալիս, սակայն, որ հեղափոխությամբ որևիցե էական տեղաշարժ կոնկրետ կադրային քաղաքականության տրամաբանության մեջ երկրում տեղի չի ունեցել, ու հին խնդիրները նոր իշխանությունների օրոք շարունակում են մնալ ու նույնիսկ որոշ դեպքերում խորանալ՝ ընդամենը մի փոքր ռեբրենդինգի ենթարկվելով: Հայաստանում այժմ տեղի է ունենում մի կլանի մյուսով փոխարինման գործընթաց: Այսպես՝ բանից պարզվում է, որ դիցուկ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ըստ Աննա Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի գործընկերներից է, Էջմիածնի ԺՊ քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ Փաշինյանի եղբոր որդու ընկերուհին է, վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյանը՝ առաջին տիկնոջ վարսահարդարն է, իսկ ահա Արարատ Միրզոյանին այժմ ԱԺ-ում փոխարինում է Հրաչ Հակոբյանն, ով խորհրդարանում է հայտնվել բացառապես այն բանի շնորհիվ, որ հանդիսանում է վարչապետի աներձագը՝ չնայած մինչ խորհրդարան մտնելը որևիցե ակտիվությամբ աչքի չի ընկել: Պարզվում է նաև, որ Վիկտոր Մնացականյանն, ով «Իմ Քայլը» դաշինքի Կենտրոն վարչական շրջանի ընտրական շտաբի պատասխանատուն է նշանակվել, հանդիսանում է Սիմոնյանի հարսանիքի քավորը, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի աներձագն, իսկ Հովհաննիսյանն էլ իր հերթին «Ֆլեշի Բարսեղի» սանիկն է: Իսկ թե ինչ հարաբերությունների մեջ են գտնվում Բեգլարյանն ու նույն Սերժ Սարգսյանը, բոլորին է հայտնի… Տեղեկացնենք, որ Վիկտոր Մնացականյանը որոշ խնդիրներ ունի և զրկված է ԱՄՆ մուտք գործելու վիզայից:  Կարճ ասած՝ «լավագույն ավանդույթները շարունակվում են»: Հայաստանում իրականում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ յուրատեսակ քաղաքական «ռակիրովկա», երբ մի ուժին փոխարինելու է գալիս մյուս ուժը,որին բնորոշ են նախկինների այն նույն արատներից շատերը, որոնք երկիրը հասցրել են կատաստրոֆիկ վիճակի: Ինչ խոսք՝ սեփական հայեցողությամբ կադրային քաղաքականություն վարելը յուրաքանչյուր իշխանության գործառույթն է, միայն թե անհասկանալի է,թե այդ քաղաքականության հիմքում ինչ սկզբունքեր են կոնկրետ ընկած: Փաստորեն՝ բավական էր մի փոքր ավելի ուժեղ գոռալ «Նիկո՜լ, Նիկո՜լ»  եւ անմիջապես ի կատար ածվեին ոմանց քաղցր ֆանտազիաները: Իսկ թե դրա արդյունքում ինչպիսի փորձության առաջ կարող է կանգնել պետական կառավարման համակարգն, ու քանի արժանավոր կադրեր կարող են անարդարացիորեն հրաժեշտ տալ իրենց աշխատանքին, այլևս ոչ ոքի չի հետաքրքրում: Գևորգ Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am