Իմ սովորողը, Ձեզ համար փորձադաշտ չէ. Մանկավարժը՝ կրթության նախարարին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատութունների տնօրեններին հանձնարարել է աշակերտներին առաջարկել գրել շարադրություն, որը կոգեշնչի զինվորին, կպարգևի ջերմություն, սեր, կբարձրացնի նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին։ Նախարարի այս կարգադրությունը արդեն արժանացել է մանկավարժների քննադատությանը։ Պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը դիմելով նախարարին ու փոխնախարարին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արայիկ Հարությունյան, Լուսինե Առաքելյան լա՞վ եք: Պետք է, որ լավ լինեք: Բայց այ ես հեչ լավ չեմ: Դուք առավոտ բարի լույսով փչացրեցիք իմ օրը Ձեր երկու նամակներով: Սույն գրառումը համարեք փոքր-ինչ հուզական ժանրից, բայց մանրամասներին դեռ կանդրադառնանք: Դուք եկել եք փոխելու՞, թե նախորդների մառազմն ամբողջացնելու ու ավելացնելու: Լսեք, Ձեր հրամաններին համահունչ, սպասում եմ, Արայիկ Հարությունյան, որ Դուք հրապարակեք, մեջբերում եմ՝ «զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող, նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին էլ ավելի բարձրացնող, նրա կողքին լինելու և հայրենիքի պաշտպանության գործում անվերապահ մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ, անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված» առաջին շարադրությունը, որպես օրինակ: Լուսինե Առաքելյան, սպասում եմ, որ լայվերով կամ որևէ ստուդիայում ձայնագրված, երգեք Ձեր առաջարկած երգերը, որպես օրինակ սովորողների: Իմ սովորողը, Ձեզ համար փորձադաշտ չէ: Իմ սովորողը քաղաքացի է, որն իրացնում է իր իրավունքները և գիտի, թե ինչպես սիրել պետություն ու հայրենիք: Իմ սովորողը, նախորդներից ժառանգած Ձեր երևակայության արգասիք չի կարող լինել: Այս պահից սկսած հիշեք, ի դեմս ինձ, Դուք ունեք դաժան քննադատ, որը ուշադիր հետևելու է Ձեր յուրաքանչյուր քայլին, իսկ այդ քայլերը, գոնե այս փուլում, չեն բխում որևէ տրամաբանությունից»: aysor.am

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am