4400 վերելակ, որից 4200-ը վթարային վիճակում են. ինչ է անելու Մարությանը

Նորք-Մարաշ վարչական շրջանում Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլ»-ը դաշինքի քարոզարշավի ժամանակ ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարեց, թե այսօր ապրում ենք շատ պատմական շրջանում, քանի որ ընդամենը մի քանի օր անց ներկա ենք լինելու ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների։  Մարությանը նշեց, որ որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն է ստեղծվել « Իմ քայլը» դաշինքը, որը գնում է առաջ՝ ներկայացնելով իր թեկնածուներին։ Մարությանը նշեց, որ Երևանի զարգացման իրենց ծրագիրը բաղկացած է 50 կետից, սակայն այսօր մի քանիսի մասին կխոսի։ Հայկ Մարությանի խոսքով՝ ծրագրի ամենակարևոր կետն ուղիղ ժողովրդավարությունն է, այսինքն՝ բոլոր կարևոր հարցերը որոշվելու են հանրաքվեի, այլ ոչ թե միանձնյա որոշումների միջոցով։ «Հաջորդը տրանսպորտի խնդիրն է, դա ինձ համար պատվի հարց է: Ինձ համար ամոթ է, երբ մեր քաղաքացիները, տարեց մարդիկ կռացած են գնում աշխատանքի, կռացած են գալիս՝ ամռանը շոգելով, ձմռանը մրսելով: Սա ինձ համար արդեն ոչ թե Ա կետից Բ կետ գնալու, այլ պատվի հարց է։ Մեր խնդիրն է հենց սկզբից ձերբազատվել «մարշուտկա» կոչվածներից: Խնդիրը լուծվելու է ներդրումների միջոցով, ամբողջականացվելու է տրանսպորտային ցանցն արդիականացնում են՝ միասնական տոմս ունենալով: Գծերը և գծատերերն իսպառ վերանալու են, լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ և նոր մենեջմենթ:Բարձրակարգ ավտոբուսներ ենք ներմուծելու՝ մեծ, միջին և փոքր: Երկրորդական փողոցներում երթևեկելու են փոքր ավտոբուսները, որոնք հովացման և տաքացման համակարգ են ունենալու: Տրանսպորտային միջոցները նաև հարմարեցված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նախատեսում ենք նաև մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցել՝ Աջափնյակում՝ «Թումոյի» մոտ: Եվ բոլոր տրանսպորտներից հնարավոր է լինելու օգտվել միասնական տոմսով, դա լրիվ նոր կատեգորիայի տոմս է: Այսինքն՝ դուք ոչ թե գնում եք տոմս մի կետից մյուս կետ տեղափոխվելու համար, այլ գնում եք տոմս, որը ժամանակ է: Օրինակ՝ դուք գնում եք տոմս 1 ժամվա, 1 օրվա, 1 ամսվա համար: Եթե դուք ունեք մեկ ժամվա տոմս՝ դուք կկարողանաք օգտվել Երևանի ամբողջ տրանսպորտից, ինչքան ուզեք: Եթե դա հիմիկվա նման անեք՝ ամեն անգամ 100 դրամ տալով, շատ ավելի թանկ կլինի, քան լինելու է այս տոմսը»,- նշեց նա: Խոսելով վերելակներից՝ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանում կա մոտ 4400 վերելակ, որից 4200-ը վթարային վիճակում են: «Վերելակները պատկանում են շենքին, դե յուրե և դե ֆակտո քաղաքապետարանը այստեղ անելիք չունի, փաստաթղթային լեզվով եթե խոսենք: Բայց հաշվի առնելով մեր ժողովրդի սոցիալական վիճակը՝ քաղաքապետարանը պետք է մասնակից լինի այս վերելակները վերանորոգելու և փոխելու գործում»,- եզրափակեց Հայկ Մարությանը։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am