Ռուսական Իլ-76 ինքնաթիռը՝ 160 զինծառայողներով թռել է Սիրիայից
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է,որ ռուսական Իլ-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը՝ 160 զինծառայողներով, որոնք «Հմեյմիմ» ավիաբազայում զբաղվում էին ավիախմբի սպասարկմամբ, Սիրիայից վերադառնում է Ռուսաստան և որ ինքնաթիռը կժամանի այսօր երեկոյան Կենտրոնական ռազմական շրջանի օդանավակայաններից մեկը։ Զինծառայողները, որոնք կվերադառնան Ռուսաստան, ավիաբազայում զբաղվել են վառելիքի, ջրի լիցքավորմամբ, խմբին սննդամթերք մատակարարելով, ինչպես նաև տեխնիկական աջակցությամբ։ Նրանց դուրսբերման մասին որոշումը կայացվել է՝ հիմնական ավիախմբի թվի կրճատմամբ պայմանավորված։ Բացի այդ, «Հմեյմիմ» ավիաբազայից թռել է ռազմա-տրանսպորտային ավիացիայի Ան-124 ինքնաթիռը, որը Ռուսաստան կհասցնի տարբեր սարքավորումներ և 3 հատ Մի-35 ուղղաթիռ։
