Բաբայանը՝ վարչապետի հայտարարության մասին

Արցախը՝ որպես լիարժեք կողմ, չի մասնակցում բանակցային գործընթացին: Այս դիտարկումն արեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացից ՀՀ նախկին իշխանությունների՝ իրեն թողած վերջին փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա, այնտեղ միայն Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին դրույթներ կան: Դավիթ Բաբայանից tert.am-ը  մեկնաբանություն է խնդրել՝ հասկանալու համար, արդյոք իրենց հետ քննարկվե՞լ է Նիկոլ Փաշինյանի վկայակոչած փաստաթուղթը, իրենք տեղյա՞կ են այդ փաստաթղթի բովանդակությունից: «Եթե մենք չենք մասնակցում բանակցային բոլոր փուլերին՝ սկսած մտքերի փոխանակումից, վերջացրած կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, նշանակում է, որ որևէ իրավական պարտականություն, պարտավորություն մենք չունենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, Դավիթ Բաբայանը նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ ասել է՝ ադրբեջանա–հայկական հակամարտության կարգավորումը իրենից ենթադրում է երկու հարցերի լուծում․ «Դրանք են սահմանների խնդիրը Արցախի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Արցախի կարգավիճակը: Այս երկու հարցերն են հիմնական: Հակամարտության էությունն է այդպիսին»,- ասաց նա: Դավիթ Բաբայանը նաև հիշատակեց, որ իրենք միշտ են ասել՝ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փաթեթով, ոչ մի հարց բաց չպետք է մնա: «Կարգավորված չէ ոչինչ, եթե կարգավորված չէ ամեն ինչ: Ի դեպ, դա Մինսկի գործընթացի փիլիսոփայությունն է: Հետևաբար, մենք հստակ ասում ենք, և երբեք չենք խաղում, հնարքներ չենք բանացնում, որ մենք չենք տեսնում մեզ Ադրբեջանի կազմում: Դա անհնարին է: Դա չի եղել, չի էլ լինելու»,- ասաց նա: Ըստ նրա՝ պաշտոնական Երևանը ստիպված է դարձել բանակցային կողմ, նաև Ադրբեջանի քաղաքականության արդյունքում Արցախը դուրս է մնացել լիարժեք ձևաչափով բանակցություններից: «Եվ որպեսզի կարգավորման գործընթացը փակուղի չմտնի, Երևանը շարունակում է մասնակցել բանակցություններին»,- ասաց նա: Դիտարկմանը, թե նախորդ իշխանությունները մշտապես ասել են, որ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող ցանկացած փաստաթղթի վերաբերյալ Արցախի իշխանությունների հետ խորհրդակցել են, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Խորհրդակցությունը իրավական կատեգորիա չէ: Պաշտոնական Երևանը բոլոր վարչակազմերի ժամանակ ստիպված է վարել բանակցությունները, որպեսզի դրանք փակուղի չմտնեն: Մենք ասում ենք, որ պետք է վերականգնվի ձևաչափը, որ ոչ թե մեզ տեղյակ պահեն կամ չպահեն գործընթացից, այլ մենք ինքներս տեղյակ լինենք գործընթացից: Տեղյակ պահելը ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հիմք է»: Իսկ հարցին, թե Արցախի իշխանությունների հետ ինչ են ընդհանրապես քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Մենք համանախագահների հետ միշտ քննարկել ենք և՛ Արցախի կարգավիճակին, և՛ սահմաններին վերաբերող հարցեր: Եվ միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա: Ամեն հանդիպման ժամանակ»,- ասաց նա: Իսկ Փաշինյանի հայտարարության մասով, ըստ որի՝ չի քննարկվել Արցախի կարգավիճակը, միայն հողեր հանձնելու մասին է եղել վերջին փաստաթուղթը, Դավիթ Բաբայանը նշեց․ «Եթե ասում է՝ չի քննարկվել, ու հիմա մտցնում է այդ հարցը շրջանառության մեջ, լավ է: Ուրեմն կքննարկվի: Ասվածի տրամաբանությունը դա է: Ավելի լավ, թող քննարկվի»:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am