«Եղել է Շվեյցարիայում ու տեղյակ չի եղել՝ ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին». Նիկոլ Փաշինյան (video)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հայտնի ձայնագրությունից մեջբերելով ԱԱԾ տնօրենի՝ «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, խայտառակ կլինենք» հատվածը, դիմեց ՀՀ վարչապետին. «Ձայնագրությունը նոր խնդիրներ չի՞ առաջացնում իրավական ու քաղաքական տեսանկյունից ՀԱՊԿ մեր գործընկերների հետ»: Նիկոլ Փաշինյանն ասաց «Տարբեր տեղերից ազդակներ են եղել, որ կա անհանգստություն և ԱԱԾ տնօրենին խնդրել են, որպեսզի իրավիճակին միջամտի ու փորձի լուծել: Այսինքն, ԱԱԾ տնօրենը ՀՔԾ պետի հետ էդ թեման քննարկել է ոչ թե իր նախաձեռնությամբ կամ հաճույքով, այլ որովհետև դրսից՝ մեր գործընկեր երկրներից նրան զանգել են ու անհանգստություն են փոխանցել ու քանի որ եղել է Շվեյցարիայում ու տեղյակ չի եղել՝ ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին»,- պարզաբանել է վարչապետը: ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանն էլ նույն հատվածի վերաբերյալ հարցրեց, թե արդյոք այս հարցը վերոնշյալ երկու կառույցների ղեկավարները քննարկել էին վարչապետի հետ: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ՀՔԾ պետի թեկնածու է առաջադրել, նրա հետ ունեցել է հետևյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, Հայաստանում չկան անձեռնմխելի մարդիկ: «Ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում ավանդույթների համաձայն ինձ հետ ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ, այո, կարելի է ՀՀ-ում օբյեկտիվ քննություն իրականացնել, և եթե, այսպես ասած, մաքուր իրավաբանության տեսակետից որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտություն կա, ապա այդ գործողությունը քննչական մարմինները պետք է իրականություն դարձնեն: Տվյալ դեպքում ես այդ մասին իմացել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրենից, որ ՀՔԾ-ն այդպիսի որոշում է կայացնում, ես տեղեկացել եմ այդ իրավիճկի ասին և ասել եմ, որ այդ պայմանը, ինչպես պայմանավորվել ենք, որևէ գործի համար որևէ քաղաքական խոչընդոտ չկա: Եթե քննչական մարմինը որոշում է, որ որևէ մեկին պետք է ձերբակալել, ապա դա պետք է տեղի ունենա: Եվ ես հիմա այս դիրքորոշումը նաև հաստատում եմ ԱԺ ամբիոնից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am