ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը պետք է հրաժարական տան. Վիկտոր Սողոմոնյան

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման երևույթը եւ բուն զրույցը շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Երեկ գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր հարուցված քրեական գործին եւ, առհասարակ, ձայնագրությանը, ասաց. «Մենք գործ ունենք խայտառակ բացահայտման հետ: Կարծում եմ` այստեղ հավելյալ բացատրությունների կարիք չկա: Տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, և բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, այդ թվում` ադրարադատությանը խոչընդոտելու և դրան միջամտելու համար: Կարծում եմ նաև, որ մինչև հեռախոսազրույցի մասնակիցները հրաժարական չներկայացնեն, Մարտի 1-ի գործի արդարացիության վերաբերյալ որևէ վստահություն լինել չի կարող: Սա օրախնդիր հարց է»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։