Առողջապահության նախարարը՝ թեկնածու
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի անդամ: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Առաջադրված է նաև իմ` որպես ՀՖՖ Գործկոմի անդամի թեկնածությունը, ինչի առթիվ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ այդ պաշտոնում զբաղվելու եմ առավելապես իմ մասնագիտական ոլորտին առնչվող` բժշկական ապահովման, հարցերով»:
