Դաժան դեպք. Երևանում 2 հոգու վրաերթի ենթարկած 30-ամյա վարորդը տեղափոխվեց դատաբժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 30-ամյա Հունան Ավետիսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Հ. Ավետիսյանը, ով կասկածվում է սեպտեմբերի 11-ին Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվեց դատաբժշկական փորձագիտական կենտրոն, քանի որ վրաերթի ժամանակ նա նույնպես վնասվածքներ է ստացել և քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո Հ. Ավետիսյանը տեղափոխվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ տեղի է ունենալու դռնփակ դատական նիստը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել էր Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Հունան Ավետիսյանը: Վերջինս ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին իր վարած Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով: Ն յութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ վրաերթի հետևանքով մահացածներն էին՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 54-ամյա Մեխակ Հարությունյանը և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 70-ամյա Սլավիկ Հայերյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Թևոսյան փողոցում կատարում էին ճանապարհի վերանորոգման աշխատանքներ և վաղ առավոտյան, գալով Թևոսյան փողոց, աշխատանքների նախապատրաստվելու ժամանակ վրաերթի էին ենթարկվել: Վարորդ Հ. Ավետիսյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն, իմանալով, որ Երևանի ճանապարհային ոստիկանները իմացել են իր բնակության վայրը, ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am