2016-ին Լուսնի բոլոր փուլերի 4K լուսանկարները
NASA-ն ներկայացրել է համակարգչային ծրագիր և համապատասխան 4K խտությամբ տեսագրությունը, որը ցուցադրում է Լուսնի լիբրացիան (տատանումներ) ու փուլերը 2016-ի ընթացքում` Երկրից դրան հետևելիս: Տեսագրությունում նկատելի են լուսնի լիբրացիաները, որոնց պատճառը մասնավորապես էլիպտիկ ուղեծրով երկրի շուրջ նրա շարժվելն է: Լուսնի պտույտի յուրաքանչյուր ժամը համապատասխանում է տեսագրության մեկ ժապավենի:
