Դա ցույց է տալիս, թե մեր անվտանգությունը ինչ ցածր աստիճանի վրա է գտնվում. Վազգեն Մանուկյան

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը անդրադարձել է Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայության պետերի խոսակցության ձայնագրությանը։ -Պարոն Մանուկյան, երեկ համացանցում հայտնվեց ՀՀ ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը։ -Նախ պետք է նշել, որ այդ խոսակցության իսկությունը հաստատվեց։ Առաջին և ամենակարևոր հարցը բովանդակությունն է: Շատ տխուր է գիտակցել, որ մեր պետությունում պետական, իրավական բարդ հարցերը նման մակարդակով են լուծվում։ Երկրորդը՝ ո՞վ է ձայնագրել. քանի որ խոսքը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության պետին և Հատուկ քննչական ծառայության պետին, ապա իմ ենթադրությունն այն է, որ դա կարող էր անել կա՛մ որևէ երկրի գաղտնի ծառայություն (իսկ մի քանի երկրներ կան, որ նման հնարավորություններ կարող են ունենալ), կա՛մ դա ներքին օղակից են արել։ Բոլոր դեպքերում դա ցույց է տալիս, թե մեր անվտանգությունը ինչ ցածր աստիճանի վրա է գտնվում, և դա պետք է սթափեցնի։ Երրորդ հարցը՝ ինչո՞ւ հենց այս պահին հայտնվեց այս ձայնագրությունը։ Այստեղ ես ենթադրություններ անել չեմ կարող, բայց դա երևի թե կարևոր հարցերից մեկն է։ Այս հարցը փոխկապակցված է նաև այն հարցի հետ, թե ում է սա ձեռնտու և թե ինչ է պետք սպասել ապագայում: Ինչ վերաբերում է այս միջադեպի վերաբերյալ իշխանության արձագանքին, ապա կարծում եմ՝ դա ադեկվատ արձագանք չէր։ Ավելի լավ կլիներ՝ արձագանքն ավելի ուշ լիներ, բայց ավելի լուրջ լիներ։ Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: Աղբյուրը՝ Ankakh.com

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ» ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել 100% մասնակցություն առեւտրային կազմակերպությունում. փոխվարչապետ Խաչատրյանի հայտարարագրի հետքերով Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am